Գլխավոր / Դիմանկար

Դիմանկար

Թատրոնի հորիզոնը ուրվագծողները

Տրամադրություն փոխող, կիրթ ու տաղանդավոր՝ այսպիսինն են Ստեփանակերտի նոր բնակիչները՝ Գագիկը, Յունոնան ու Աննան՝ Արցախյան թատրոնի հորիզոնը ուրվագծողները։ «Կարեւոր չէ, թե որ քաղաքում եւ ինչ մեծության բեմում է ստեղծագործում դերասանը, կարեւորը թիմային աշխատանքն է»․ այս համոզմանը հետեւելով են ընդունել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում աշխատելու առաջարկը՝ մտածողության ու …

Դիտել Ավելին »

Տիկնիկագործները

Եթե ունես երազանք եւ երազանքիդ հասնելու համար անհրաժեշտ է մեկի՝ ժառանգաբար փոխանցված շնորքը, ապա LusiSuzi տիկնիկային բրենդի հեղինակները սեփական փորձից կարող են փաստել՝ այն իրականություն է դառնալու, ավելին՝ պսակվելու է բիզնեսի հեռանկար ունեցող համատեղ հոբբիով։ «Դիմանկար»-ի այս պատմությունը տարբերվում է նախորդներից․ այն ոչ միայն տիկնիկագործների մասին է, այլեւ նրանց պատրաստած …

Դիտել Ավելին »

Ջութակահար մարտիկը

Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցից լսվող ջութակի նվագն անպայման հրավիրում է անցորդի ուշադրությունը:  Ջութակահար Բորիս Բաբայանն է նվագում մարտական ընկերների շիրիմներին: Երբ զգացմունքները և հիշողությունները շատ են ճնշում,  վերցնում է ջութակը եւ շտապում գերեզմանոց՝ հարգանքի տուրք մատուցելու: «Դիմանկար»-ը ներկայացնում է ջութակահար,  երաժիշտ, արցախյան ազատամարտի վետերան Բորիս Բաբայանի ու նրա անփոխարինելի ընկերոջ՝ ջութակի …

Դիտել Ավելին »

Կավի հետ զրուցողը

Ձեզ ենք ներկայացնում Սերոբ Մամունցի կավի հետ երկխոսության պատմությունը։ Այդ պատմությունից մենք հասկացանք, որ, ինչպես մարդիկ, այնպես էլ կավը բնավորություն ունի։ Զայրացած կամ վատ տրամադրությամբ երկխոսությունը չի ստացվում․ կավը չորանում ու ջարդվում է։ Բացի դրանից, եթե բացասական էներգիայով է պատրաստվում գործը, հետո ինչ-որ մեկի ձեռքին հայտնվելով՝ վնասում է նրան: «Վատը …

Դիտել Ավելին »

Պոպլավոկը

Մեզանում հազվադեպ կարելի է հանդիպել կանանց, ովքեր զբաղվում են ,,ոչ կանացի,, գործով: Սակայն Գարինե Պետրոսյանն ապացուցել է, որ տրակտոր վարելու համար ամենևին էլ պարտադիր չէ տղամարդ լինել: Ձեզ ենք ներկայացնում  նրա դիմանկարը, որը վերնագրել ենք ,,Պոպլավոկ,,:

Դիտել Ավելին »