Գլխավոր / Զարկերակ

Զարկերակ

Կանոնավոր տրանսպորտը՝ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում

Արցախի բնակավայրերի մեծ մասն այսօր ընդգրկված է կանոնավոր ուղեւորափոխադրումների ցանցում, արցախցիների մեծ մասը կաող են օգտվել կանոնավոր երթուղիներից: Սակայն այս ոլորտում կան տեսանելի խնդիրներ, որոնցից շատերը տարիների պատմություն ունեն: Խնդիրներ ունեն նաեւ ուղեւորափոխադրողները: Հին ու նոր խնդիրները կարող են իրենց լուծումը գտնել մոտ ապագայում՝ համալիր ծրագրի գործարկման դեպքում: Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »

Գեղեցկության արցախյան բանաձևը

Արցախն ավելի ճանաչելի դարձնելու ևս մեկ նախաձեռնություն, այս անգամ՝ դեղագործության ոլորտից: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնական տեխնոլոգիաների լաբորատորիան հավակնում է դառնալ իրենց համակցությամբ ու ազդեցությամբ բացառիկ պրեպարատների շտեմարան: Որպես հիմք օգտագործում են բացառապես բուսական ծագման հումք՝ հիմնականում արցախյան հողում աճած: Թե ի՞նչ ունեն այսօր և ի՞նչ են ակնկալում ունենալ վաղը՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »

Նոր գինի․ տնտեսական և քաղաքական մարտահրավերներ

Գինեգործությունն Արցախում լավագույն օրերը չի ապրում: Հատկապես, երբ համեմատում ենք խորհրդային տարիների հետ. խաղողի գինը շատերին ետ է պահում խաղողայգիները ընդլայնելու մտքից, գինի արտադրողներից շատերն էլ հաճախ բողոքում են խիստ մրցակցությունից ու արտադրանքի սպառման հետ կապված դժվարություններից: Սակայն հաջողված փորձն էլ կա, այն էլ՝ բազմաթիվ օրինակներով. որակյալ գինին ոչ միայն …

Դիտել Ավելին »

Մայրաբերդը՝ հարվածներից պաշտպանված

Ասկերանի՝ 18-րդ դարում կառուցված բերդ-ամրոցի վերականգնողական աշխատանքների առաջին փուլը վերջնագծին է մոտենում: 2018-ին պատմական հուշարձանի՝ Ստեփամնակերտ-Տիգրանակերտ ճանապարհին հարող պարսպապատը՝ իր երկու աշտարակներով կներակայանա թարմացված տեսքով: Ամեն ինչ արվում է, որ բերդը չկորցնի իր հին տեսքն ու միևնույն ժամանակ հրապուրիչ լինի զբոսաշրջիկների համար: Ասկերանի մայրաբերդի ներկան անցյալի ու ապագայի խաչմերուկում՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »

Որքա՞ն արժե Սեպտեմբերի 1-ը

Նոր ուսումնականը ուրախառիթ հոգսերն է վերականգնում շատ ընտանիքներում: Նախապատրաստական ամենաակտիվ շրջանը հենց Սեպտեմբերի 1-ի նախօրյակն է՝ օգոստոսի վերջին մեկ-երկու շաբաթը: Հագուստ, պայուսակ, գրենական պիտույքներ. տեսականու պես բազմազան են նաև գները: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ դպրոցական տոնավաճառներն ակտիվանում, ծնողները շտապում են ամեն ինչ հասցնել գնել, իսկ պատկան մարմինն էլ հետևում է, որ …

Դիտել Ավելին »

Արցախի երկրագործության յուղոտ պատառը

Տարիներ առաջ անհավատալի էր թվում, արցախյան իրականության հետ չկապված: Սակայն նախաձեռնությունը հաջողությամբ դիմացավ ժամանակի փորձությանը: Եվ յուղատու մշակաբույսերի ցանքսերը տարեցտարի ընդլայնվում են մեր երկրում: Այս տարի դրանց ընդհանուր ծավալը 2,5 անգամ աճել է 2016-ի համեմատ: Որո՞նք են ժողովրդականացման նման տեմպերի պատճառները: Ինչու՞ են դրանում շահագրգռված և պետությունը, և հողագործը, և …

Դիտել Ավելին »

Ժողովրդագրությունն Արցախում 2017․ Բում չէ, բայց աճ կա

2016-ը Արցախի համար չդարձավ ժողովրդագրական աղետի տարի: Եռամսյակ առ եռամսյակ, որոշակի վայրիվերումներով, դեմոգրաֆիկ պատկերում բալանսը խոշոր հաշվով կայուն էր: Դրական դինամիկան շարունակվում է. 2017-ի առաջին կիսամյակում 2016-ի համեմատ աճէլ է և՛ ամուսնությունների և՛ նորածինների թիվը: Ժողովրդագրական ցուցանիշները ընտանիքից մինչև վիճակագրական ցուցանիշներ՝ մի քանի րոպեում:

Դիտել Ավելին »

Պտտվիր, պտտվիր կարուսել… Միայն թե՝ անվտանգ

Որտե՞ղ կազմակերպել երեխաների ակտիվ հանգիստը: Եթե նախընտրում եք կարուսելները, և խոսքը բակային ատրակցիոնների մասին չէ, ապա Արցախում բոլորն էլ նույն հասցեն ունեն. քաղաք Ստեփանակերտ, Նելսոն Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի: Եթե մանուկներին ու ծնողներին բազմազանությունն է հետաքրքրում, ապա տեխնիկական անվտանգության կենտրոնի փորձագետներին՝ կարուսելների անվտանգության մակարդակը: Ոլորտի վերջին նորությունները՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »

Հազար ցավի դեղ՝ աճեցված Արցախում

Շաքարից ուժեղ, բայց անվնաս ու դեռ ավելին՝ օգտակար: Անունը մեղրախոտ է: Նրա մշակությունն Արցախի գյուղատնտեսության ոլորտում ամենաթարմ նորություններից մեկն է: Մի քանի վայրերում փորձարկումները հաջողությամբ են անցել: Այս հաջողությունները կարող են դեղագործության ոլորտ տեղափոխվել: Մեղրախոտը բնական դեղամիջոց է համարվում, թանկ է գնահատվում և պահանջված է միջազգային շուկայում: Առայժմ, Արցախում արտադրված …

Դիտել Ավելին »

Երկնային մանանան՝ Արցախի այգիներից

Արցախյան թթայգիների մի փոքր մասն է պահպանվել: Թթի օղու, դոշաբի և հենց անարատ, մաքուր թթի համբավը, սակայն, դրանից չի տուժել: Համբավը պահպանվել է, ծավալները վերականգնելուն ուղղված ծրագրերը՝ մեկնարկել: Այսօրվա ունեցածի մասին է պատմելու տեսանյութը՝ թթենու շվաքից մինչև գործարան ու միջազգային շուկա՝ մի շնչում՝ մի բաժակ թթօղու պես:

Դիտել Ավելին »