Գլխավոր / Զարկերակ (էջ 2)

Զարկերակ

2017-ը ձեռքբերումների, 2018-ը՝ հնարավորությունների տարի

2016-ին, հայտնի պատճառներով, արձանագրված որոշակի անկումից հետո՝ 2017-ին անշարժ գույքի շուկան կրկին աշխուժացել է: Բնականոն հունից չեն շեղվում նաև էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության աշխատանքները: Ի՞նչ է արվել 2017-ին, և ի՞նչ է նախատեսվում 2018-ին՝ կետ առ կետ ներկայացվել է հաշվետու հանդիպման ժամանակ, որին ներկա էր …

Դիտել Ավելին »

Մանուշակագույն արագիլը՝ համագործակցության խորհրդանիշ

Արցախում ցանկացած նորույթ որոշակի զգուշավորությամբ, նույնիսկ թերահավատությամբ է ընդունվում: Իսկ եթե նորույթը առևտրի ոլորտից է՝ առավել ևս: «Nest bonus card»-ի ներկայացուցիչները, սակայն, վստահ են՝ կարծրատիպերը կոտրելու են, անվստահությունը՝ հաղթահարելու: Արդեն առաջին արդյունքներն են գնահատում: Մանուշակագույն արագիլով տարբերանշանի առատությունը հուշում է՝ Nest-ը Ստեփանակերտում մի քանի տասնյակ գործընկերներ ունի: Պարզապես պետք է …

Դիտել Ավելին »

Ժամանակի աչքը

Երբ ակնթարթը դառնում է հավերժություն և պատմություն: Ժամանակին դա եզակիների մենաշնորհն էր: Այսօր մրցակցությունը սրվել է. լուսանկարելու հնարավորություն ունեն բոլորը: Բայց լուսանկարչի արվեստը ընտրած եզակիները վստահ են՝ իրենց աշխատանքի պահանջարկը միշտ էլ կա. լուսանկարիչն է շարունակում մնալ իր ժամանակի ամենատես աչքը:

Դիտել Ավելին »

Նոր ծրագիր՝ ժամանակի հրամայականով

Ցանկացած երեխա առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Սակայն կա երեխաների մի խումբ, որոնց պարագայում առանձնահատուկ մոտեցումը ոչ թե ցանկալի, այլ պարտադիր է: Արցախում պետական նոր ծրագիր է մեկնարկել: Թե որքա՞ն շահառու ունենք՝ ստույգ ոչ-ոք չգիտի: Բայց միանշանակ՝ պահանջարկը մեծ է: Իսկ արդյունքը Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում արդեն տեսանելի է:

Դիտել Ավելին »

Նախազգուշացում տաքսի վարորդներին՝ ստուգումներից առաջ

Տաքսի ծառայության մատուցման ոլորտում ձևավորվել է ստվեր, որը ստեղծում է վտանգներ ուղևորների, անհավասար պայմաններ՝ օրենքի շրջանակում աշխատողների և չվճարված գումարներ՝ պետական բյուջեի համար: Հսկողությունը ուժեղացվելու է: Ստանալ լիցենզիա և աշխատել օրենքի շրջանակներում, թե՞ աշխատել ստվերում՝ բացահայտվելու և տուգանվելու իրական վտանգի տակ։ Յուրաքանչյուրն ընտրությունն իր համար է կատարելու: Պատկան մարմինը հորդորում …

Դիտել Ավելին »

1000 դրամն Արցախում․ սոցիալականի ֆինանսական բաղադրիչը

1000 դրամների օրենքը նաև Արցախ հասավ: Մեր երկրում նոր պարտադիր վճար է սահմանվել՝ դրոշմանիշայինը: Որոշակի բացառություններով՝ ամսվա կտրվածքով 1000 դրամ կվճարի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի: Ինչպե՞ս է կազմակերպվելու այդ գործընթացը, ովքե՞ր և ինչպե՞ս են օգտվելու արտոնություններից: Պատասխանատուները պարզաբանում են մանրամասները՝ տարընթերցումները և թյուրիմացությունները կանխելու համար:

Դիտել Ավելին »

Գնաճ – 2018․ կանխատեսելի, ուշադրության կենտրոնում

Վերջին շաբաթներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հանրության հուզող և ամենաքննարկվող ոչ քաղաքական հարցը գնաճն է։ Իրականում ի՞նչ է կատարվում շուկայում։ Զարգացումների ինչպիսի՞ ընթացք կարելի է ակնկալել։ Հարցերի պատասխանները՝ տեսանյութում։

Դիտել Ավելին »

Սոցհիմնադրամի ծրագրերը․ 2017 ին՝ հաջողված, 2018 ին՝ ընդլայնված

2018-ին Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամը շարունակելու է աշխատել նախորդ տարիներին մեկնարկած ծրագրերի շրջանակներում: 2017-ը հիմնադրամը նաև այդ ծրագրերի պոտենցիալ շահառուների թիվը գնահատելու համար է օգտագործել և ըստ այդմ էլ վերանայել պահանջվող միջոցների չափը:

Դիտել Ավելին »

Նոր ծրագիր՝ անասնապահության ոլորտում

Արցախում անասնապահության ոլորտում նոր ծրագիր է սկսվում: Այն ուղղված է ուղղակիորեն ոչ թե գլխաքանակի, այլ արոտավայրերի կառավարմանը: Այսինքն, խնդիր է դրված ունենալ գլխաքանակի ռեալ պատկերը և, ըստ այդմ, բաշխել արոտավայրերի հարցում ունեցած հնարավորությունները: Գաղափարը գործնական փորձարկում կանցնի: Երկու գյուղում արդեն տրվել է պիլոտային ծրագրի մեկնարկը:

Դիտել Ավելին »

«Արցախուղի»՝ յուրաքանչյուր շրջանում

Արցախում նոր Սահմանադրությանը համապատասխան ՏԻՄ համակարգի ամրապնդման ուղղությամբ առաջին գործնական քայլերն են արվում: Քաղաքաշինության նախարարության ենթակայությամբ՝ շուրջ 10 տարի գործող «Արցախուղի» ՓԲԸ տրոհումը ազդարարում է. բնագավառում հնարավորությունների ապակենտրոնացումը մեկնարկել է: Ինչու և ինչ ակնկալիքներով. մանրամասները՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »