Գլխավոր / Զարկերակ (էջ 3)

Զարկերակ

Արցախէներգո. նոր կարգավիճակով՝ հին խնդիրներին հանդիման

Տարիների հետ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու պահանջարկը Արցախում աճում է: Արտադրողից սպառողին հասցնելու հնարավորությունները նոր պահանջներին համապատասխան թարմացնելու խնդիրը դառնում է անհետաձգելի: 2017-ը Արցախի էներգետիկ համակարգում առանձնացավ նրանով, որ արտադրող-սպառող կապի ապահովումը կամ որ այս դեպքում նույնն է՝ բաշխման գործընթացի կառավարումը անցավ մասնավոր հատվածին: Նոր մոտեցումներով՝ հին խնդիրներին դեմ հանդիման: Որքանով …

Դիտել Ավելին »

Համայնքի բարեկարգումն ու զբաղվածության խնդրի լուծումը՝ մեկ ծրագրում

Մասնակցել հայրենի գյուղն ավելի բարեկարգ ու գեղեցիկ դարձնելու աշխատանքներին և դրա դիմաց վարձատրվել: Համաձայնեք՝ կրկնակի հաճույք է: Արցախում զբաղվածության ոլորտում նոր ծրագրից արդեն հասցրել են օգտվել հանրապետության մի քանի համայնքներում: Ծրագրի իրականացման ընթացակարգն ու հիմնական դրույթները՝տեսանյութում:

Դիտել Ավելին »

Բյուջե 2018․ հավակնոտ, բայց իրատեսական

Բազմաճյուղ տնտեսության զարգացում, գալիք տարիների մուտքերի համար հիմքերի ապահովում: Արցախի Հանրապետության 2018 թվականի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է: Այն նորակազմ կառավարության առաջին կոլեգիալ աշխատանքն է՝ սահմանադրական փոփոխությունների ընդհանուր տրամաբանության մեջ: Այս համատեքստում այն կարելի է ինչ-որ չափով նաև որպես փորձաքար դիտարկել: Բյուջե 2018-ի նորույթներն ու հիմնական շեշտադրումները՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »

Քարոզի և գովազդի սահմանագծում

Արտաքին գովազդների դիմաց վճարները համայնքային եկամուտներում որոշակի մաս են ապահովում: Ընդ որում սահմանված վճարները պետք է մուծեն ինչպես ներմուծված ապրանքներ վճարողները, այնպես էլ տեղական ապրանք արտադրող-վաճառողները: Տեղական արտադրողները՝ ի դեմս վերջերս ստեղծված Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիայի, արտոնության ակնկալիքով խնդրանք-նամակ են հասցեագրել քաղաքային իշխանություններին: Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »

Սիրիայից Արցախ՝ հեղափոխական պտղաբուծությամբ

Բերքաձորի տարածքում Ասմարյան եղբայրների կողմից մշակվում են բուսատեսակներ, որոնք պետք է խմբագրեն ոչ միայն այգեգործության վերաբերյալ բոլոր չափանիշները, այլև այդ ոլորտում Արցախի ունեցած հնարավորությունների մասին մեր պատկերացումները: Ձիթապտուղն ու պոմելոն, մանդարինն ու կիվին իրենց լիիրավ բնակիչներ են զգում արցախյան հողում: Ապացույցներն ու հավակնոտ ծրագրի մանրամասները՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »

Էկոգորգը՝ Արցախի նոր այցեքարտ

Արցախյան էկոարտադրության շրջանականերն ընդլայնվում են: Շարքում նորույթը էկոգորգն է: Ավանդական եղանակներով, սանդերքով ու ճախարակով և առանց քիմիական մշակության՝ միայն բնական գույներով: Դժվար աշխատանքի արդյունքում ստեղծված էկոգորգերի առաջին տասնյակը արդեն վաճառվել է: Այսօր պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը: «Ղարաբաղ Կարպետ»-ի ծրագրերն էլ համապատասխանաբար ավելանում են:

Դիտել Ավելին »

Թագավոր մրգի տիրության սահմաններն Արցախում

Տարիներ առաջ թագավոր մրգի 40 տեսակ էր մշակվում Արցախում: Տարեց տարի այդ թիվը նվազել և հասել է տասի: Մինչդեռ համաշխարհային շուկայում նռան գինը գնալով բարձրանում է: Այս իրողությունը հաշվի առնելով՝ վերջին տարիներին նաև պետական մակարդակով խրախուսվել է այգեգործության այս ճյուղի զարգացումը: Հեռանկարում այսօրվա նռան այգիների տարածքների հնգապատկումն է: Ավելի մանրամասն՝ …

Դիտել Ավելին »

Աշխատանքային փորձ. ինչի՞ց սկսել

Պահանջվում է աշխատանքային փորձ, աշխատանքային փորձը ցանկալի է: Աշխատակից փնտրողների հայտարարությունների մեծ մասի դեպքում՝ սա պարտադիր պայման է ու հաճախ անհաղթահարելի՝ ուսանողական նստարանին նոր հրաժեշտ տված երիտասարդների համար: Առանց հեռախոսազանգի, առանց ավանդական խնամի-ծանոթի՝ ինչպե՞ս հաղթահարել անհաղթահարելի թվացող պատնեշը՝ աշխատանքային փորձի առկայության պահանջը: Ի՞նչ պաշտոնների կարող են հավակնել աշխատանքային կարիերան դեռ …

Դիտել Ավելին »

Մետաքսկոմբինատ. հին հասցեում՝ նոր ձեռնարկ

Անցյալ դարի 90-ականներից  հետո Արցախում «Ղարմետաքսկոմբինատ»-ը ապրված լեգենդ ու կորսված հիմնաքար էր շատերի համար, բայց ոչ բոլորի: 2013-ին նույն հասցեում պետության աջակցությամբ «Մետքասկոմբինատ» ՍՊԸ-ի ծնունդը նշանավորեց մի նոր, հավակնոտ ծրագրի մեկնարկ. հիմնել արտադրական տարածքների ցանց, որը պիտի վերականգնի Արցախի՝ թեթև արդյունաբերության երբեմնի փառքը, կայանալու հնարավորություն տա ՓՄՁ սուբյեկտներին, ստեղծի հարյուրավոր …

Դիտել Ավելին »

Արցախի ներդրումային հիմնադրամը 10-ը տարեկան է

Արցախյան տնտեսական երրորդ համաժողովի ընթացքում նախորդ տարիների ձեռքբերումները գնահատվեցին: Որպես պետություն-մասնավոր համագործակցությունն ամրացնող օղակ՝ Արցախի ներդրումային հիմնադրամն է առանձնացել՝ իր բազմաթիվ ծրագրերով: Երրորդ համաժողովը համընկավ հիմնադրամի գործունեության 10-ամյակին եւ յուրօրինակ հաշվետվություն դարձավ հիմնադրամի համար: 10-ամյակը պատվով է հաղթահարել, առջեւում նոր ծրագրեր են, համաժողովի մասնակիցների թվում՝ նոր գործընկերներ:

Դիտել Ավելին »