Գլխավոր / Խճանկար (էջ 2)

Խճանկար

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է»

Նոյեմբերի 9-ին ԱՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղակայված թատրոնում ներկայացվել է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայցումը։ Հիմքում դերասանուհու ընտանիքի իրական պատմությունն է: Ավաղ, չափազանց հետաքրքիր ու ազդեցիկ ներկայացումը բեմադրվել է ընդամենը մեկ օր։

Դիտել Ավելին »

”Հարսանիք լեռներում” ՈՒՀԱ-ի բեմերում

2001թ․ նոյեմբերի 8-ին ԱՊՀ որոշ երկրներ պատմության մեջ առաջին անգամ նշել են ՈՒՀԱ-ի միջազգային օրը՝ ՈՒՀԱ-ին որևէ կերպով առնչություն ունեցող մարդկանց ոչ պաշտոնական տոնը։ Գաղափարն առաջարկել է ՈՒՀԱ-ի միջազգային ակումբի նախագահ Ալեքսանդր Մասլյակովը՝ ի պատիվ ՈՒՀԱ-ի առաջին խաղի, որը եթեր է հեռարձակվել 1961թ․ նոյեմբերի 8-ին:

Դիտել Ավելին »

Արցախյան առաջնախաղից հետո «Եվան» ճանապարհվում է դեպի «Օսկար»

Հոկտեմբերի 25-ին «Վալեքս գարդեն սինեմայում» կայացավ «Եվա» ֆիլմի առաջնախաղը։ Հայ-իրանական ֆիլմը հետպատերազմյան Արցախի մասին է, դրամատիկ և հուզիչ պատմությամբ։ Երեկ կինոթատրոնի դահլիճը լեփ լեցուն էր։ Առաջնախաղին ներկա էին նաև դերասանական կազմն ու ռեժիսոր Անահիտ Աբադը:

Դիտել Ավելին »

Արցախի վիճակագրության տարեգրությունը

2010թ․ հունիսին Միավորված Ազգերի Կազմակերպությունը նույն թվականի հոկտեմբերի 20-ը հռչակեց Վիճակագրության համաշխարհային օր` ի նշան ողջ աշխարհում վիճակագրության կարևորության ճանաչման, որը նշվում է «Ծառայություն, Արհեստավարժություն և Բարեխղճություն» կարգախոսի ներքո: Օրվա առիթով փորձեցինք պարզել, թե որքանով է վիճակագրության արցախյան կառույցը հետևում կարգախոսին։

Դիտել Ավելին »

Հանդիպման վայրը` գրադարան

Հայաստանում ու Արցախում հոկտեմբերի 7-ին նշվում է գրադարանավարի օրը, որը հաստատվել է 2004թ. ՀՀ Կառավարության որոշմամբ: Այսօր, կարծես, գրքի ու գրադարանի հանդեպ հետաքրքրությունը նվազել է` կապված համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հետ, ու միշտ յուրահատուկ բույր ունեցող թղթե գիրքն իր դիրքերը զիջել է սեփական էլեկտրոնային տարբերակին, սակայն թեև զարգանում է էլեկտրոնային գիրք …

Դիտել Ավելին »

Տոնդ շնորհավոր,ուսուցի՛չ

Հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի տոն օր։ ԱՀ կրթության,գիտության և սպորտի նախարարությունում մանկավարժների համար, տոնը նշանավորվել է նաև պատվոգրերով ու դրամական պարգևներով։ Մայրաքաղաքի դպրոցներում տրամադրության պակաս չկար, նաև՝ ծաղիկների առատության։

Դիտել Ավելին »

Արցախի առաջնորդարանի հյուրերը մանուկներն են

Ո՞վ է ստեղծել Երկրագունդը, ինչպիսի՞ աշակերտ է եղել Արցախի թեմի առաջնորդը, անգամ՝ ի՞նչ ուտել՝ ավելի խելացի լինելու համար: Ամենաբարդ հարցերն են հնչել Առաջնորդարանում: Պատասխանողը թեմակալ առաջնորդն է: Պատասխանելու ընթացքում Պարգև արքեպիսկոպոսը ինքն էլ մանկության հուշերի գիրկն է հասել: Վերջում էլ որոշեցին՝ նորից են հանդիպելու:

Դիտել Ավելին »

Այսօր զբոսաշրջության օրն է

ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպությունը 1979 թվականին սեպտեմբերի 27–ը հաստատել է որպես Զբոսաշրջության միջազգային օրը։ Տոնի նպատակը զբոսաշրջության քարոզչությունն է, համաշխարհային հանրության տնտեսության մեջ ունեցած ներդրման լուսաբանումը, ինչպես նաև տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը։ Բազմադարյա մշակույթ ունեցող Արցախն, անշուշտ, հետաքրքրելու ու զարմացնելու շատ բաներ ունի, ինչն էլ հենց գրավում է …

Դիտել Ավելին »

«Պատերազմի հետքերը» ֆիլմը Արցախում

Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում կայացավ երիտասարդ ռեժիսոր Յանա Ռիխտերի «Պատերազմի հետքերը» վավերագրական ֆիլմի առաջնախաղը։ Ֆիլմ, որը նկարահնվել է 10 տարի առաջ, երբ պատերազմի հետքերը դեռ տեսանելի էին։ Ֆիլմը հասցրել է շրջել աշխարհով մեկ, լինել Արգենտինայի,Բրազիլիայի,Հոլանդիայի,Գերմանիայի կինոդահլիճներում։ Ֆիլմը հիմնակնաում պատմում է Զուար և Հավսաթաղ գյուղերում բնակվող գյուղացիների առօրյա կյանքի մասին։

Դիտել Ավելին »

Բոլոր ժամանակների ամենահզոր զենքը

Աշխարհի զարգացումների հետ համահունչ քայլելը պարտադիր պայման է: Եվ այդ հարցում անհրաժեշտություն է՝ կրթված և գիտելիքահենք հասարակություն ունենալը: Մեր ռեպորտաժում մենք հենց այդ թեման ենք արժեվորում: Միշտ հիշենք՝ մարդու հաջողության ճանապարհը կանոնավորողը, ինքը՝ գիտելիքն է:

Դիտել Ավելին »