Գլխավոր / Խճանկար (էջ 3)

Խճանկար

Հանդիպման վայրը` գրադարան

Հայաստանում ու Արցախում հոկտեմբերի 7-ին նշվում է գրադարանավարի օրը, որը հաստատվել է 2004թ. ՀՀ Կառավարության որոշմամբ: Այսօր, կարծես, գրքի ու գրադարանի հանդեպ հետաքրքրությունը նվազել է` կապված համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հետ, ու միշտ յուրահատուկ բույր ունեցող թղթե գիրքն իր դիրքերը զիջել է սեփական էլեկտրոնային տարբերակին, սակայն թեև զարգանում է էլեկտրոնային գիրք …

Դիտել Ավելին »

Տոնդ շնորհավոր,ուսուցի՛չ

Հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի տոն օր։ ԱՀ կրթության,գիտության և սպորտի նախարարությունում մանկավարժների համար, տոնը նշանավորվել է նաև պատվոգրերով ու դրամական պարգևներով։ Մայրաքաղաքի դպրոցներում տրամադրության պակաս չկար, նաև՝ ծաղիկների առատության։

Դիտել Ավելին »

Արցախի առաջնորդարանի հյուրերը մանուկներն են

Ո՞վ է ստեղծել Երկրագունդը, ինչպիսի՞ աշակերտ է եղել Արցախի թեմի առաջնորդը, անգամ՝ ի՞նչ ուտել՝ ավելի խելացի լինելու համար: Ամենաբարդ հարցերն են հնչել Առաջնորդարանում: Պատասխանողը թեմակալ առաջնորդն է: Պատասխանելու ընթացքում Պարգև արքեպիսկոպոսը ինքն էլ մանկության հուշերի գիրկն է հասել: Վերջում էլ որոշեցին՝ նորից են հանդիպելու:

Դիտել Ավելին »

Այսօր զբոսաշրջության օրն է

ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպությունը 1979 թվականին սեպտեմբերի 27–ը հաստատել է որպես Զբոսաշրջության միջազգային օրը։ Տոնի նպատակը զբոսաշրջության քարոզչությունն է, համաշխարհային հանրության տնտեսության մեջ ունեցած ներդրման լուսաբանումը, ինչպես նաև տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը։ Բազմադարյա մշակույթ ունեցող Արցախն, անշուշտ, հետաքրքրելու ու զարմացնելու շատ բաներ ունի, ինչն էլ հենց գրավում է …

Դիտել Ավելին »

«Պատերազմի հետքերը» ֆիլմը Արցախում

Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում կայացավ երիտասարդ ռեժիսոր Յանա Ռիխտերի «Պատերազմի հետքերը» վավերագրական ֆիլմի առաջնախաղը։ Ֆիլմ, որը նկարահնվել է 10 տարի առաջ, երբ պատերազմի հետքերը դեռ տեսանելի էին։ Ֆիլմը հասցրել է շրջել աշխարհով մեկ, լինել Արգենտինայի,Բրազիլիայի,Հոլանդիայի,Գերմանիայի կինոդահլիճներում։ Ֆիլմը հիմնակնաում պատմում է Զուար և Հավսաթաղ գյուղերում բնակվող գյուղացիների առօրյա կյանքի մասին։

Դիտել Ավելին »

Բոլոր ժամանակների ամենահզոր զենքը

Աշխարհի զարգացումների հետ համահունչ քայլելը պարտադիր պայման է: Եվ այդ հարցում անհրաժեշտություն է՝ կրթված և գիտելիքահենք հասարակություն ունենալը: Մեր ռեպորտաժում մենք հենց այդ թեման ենք արժեվորում: Միշտ հիշենք՝ մարդու հաջողության ճանապարհը կանոնավորողը, ինքը՝ գիտելիքն է:

Դիտել Ավելին »

Քաղաքացիական հասարակության օր

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը՝ “Քաղաքացիական հասարակությունը մենք ենք” կարգախոսի ներքո: Այս տոնը նպատակ ունի տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և հանրությանը դարձնել այդ գաղափարի կրողը: Փորձեցինք պարզել քաղաքացիական հասարակության առկայությունն ու զարգացման տեսլականը Արցախյան իրականությունում։

Դիտել Ավելին »

Ստեփանակերտի «Վիքի ակումբ» -ի հաղթանակը

Այս տարի Արցախի «Վիքի ակումբ»-ը կդառնա 2 տարեկան։ 2015թ․-ին ստեղծված ակումբն արդեն հասցրել է տարածում գտնել Արցախում և այժմ հանրապետության տարածքում գործում է 3-ը։ 160-ից ավելի անդամներ մշտապես բեղմնավոր աշխատանք են իրականացնում՝ խմբագրելով ամենամեծ ու հայտնի հանրագիտարանի հոդվածները։ Սեպտեմբերի 13-ին Ստեփանակերտի Վիքի ակումբի անդմաների հետ հանդիպեց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան …

Դիտել Ավելին »

Կոդերի տիրակալները

Սեպտեմբերի 13-ին համակարգչային աշխարհի կարգավորողները նշում են մասնագիտական տոնը՝ ծրագրավորողի միջազգային օրը։ Արցախում այս մասնագիտությունը զարգացման դեռևս փոքր պատմություն ունի, սակայն քայլերը ավելի քան հաստատակամ են։ Գնալով ավելանում են տեղեկատվական լաբորատորիաները, ծրագրավորման կազմակերպությունները ու ոլորտով հետաքրքրվող մարդկան թիվը։

Դիտել Ավելին »

Շուշիի 48 ակնթարթները պատկերագրքում

Սեպտեմբերի 12-ին, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում կայացել է <<Շուշի․48 ժամ>> եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը։ Հունիսին մեկնարկած լուսանկարչական նախագծի շրջանակներում կատարած ֆոտոներում պատկերված են մշակութային մայրաքաղաքն ու իր բնակիչները:

Դիտել Ավելին »