Գլխավոր / Խճանկար (էջ 4)

Խճանկար

ՀՕՄ-ի այցի երկրորդ օրը

Հայ օգնության միությունն արդեն 25 տարի է Արցախի կողքին է, Արցախի հետ: Մեծ է նրա դերակատարությունը մեր երկրի զարգացման գործում: Այս տարի աշխարհի տարբեր հատվածներից համայն հայության հայրենիք են այցելել ՀՕՄ-ի պատվիրակներ և մասնակցել Ստեփանակերտի նորակառույց ՚՚ՍՈՍԵ՚՚ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը, եղել հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում, շփվել զինվորների հետ: …

Դիտել Ավելին »

Բլոգի գաղտնագրված օրը

Բլոգով հետաքրքրված ու այդ ոլորտով զբաղվող մարդիկ 2005թ․-ից սկսած ամեն տարի օգոստոսի 31-ին նշում են բլոգի օրը։ Օրը տոնելու գաղափարը ծագել է, երբ LiveJournal-ի ակտիվ օգտատերերը անգլերեն BLOG բառի մեջ գտել են գաղտնագրված 3108 թիվը, հենց այդ պատճառով էլ բլոգի օրը որոշվեց նշել ութերորդ ամսվա 31-րդ օրը։

Դիտել Ավելին »

Պահի հավերժությունը

Այսօր՝ օգոստոսի 19-ին, լուսանկարի համաշխարհային օրն է, ինչի կապակցությամբ կարելի է միանալ լուսանկարի կախարդական աշխարհին ու ներգրավել այնտեղ հարազատներին ու մտերիմներին, կարելի է նաև այցելել ֆոտոցուցահանդեսներ՝ նշանավորելու համար հետաքրքիր տոնը։ Օրը ևս մեկ առիթ է նայել աշխարհին ու շրջակա իրականությանը խցիկի տեսապակու միջով ու ուրախացնել բոլորին սեփական եզակի լուսանկարներով։

Դիտել Ավելին »

“Ջազի օրեր Արցախում”

Արցախում առաջին անգամ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և մեր հայրենակից, տաղանդաշատ երաժիշտ ջազմեն Արտյոմ Լալայանի համատեղ նախաձեռնությամբ, օգոստոսի 9-ին և 10-ին մայրաքաղաք Ստեփանակերտում անց է կացվել “Ջազի օրեր Արցախում” խորագրով փառատոն։ Այն մեկնարկել է “Վալեքս Գարդեն” հյուրանոցում,այնուհետև շարունակվել Վերածննդի հրապարակում։ Տոնական տրամդրություն ապահովել են Հայաստանից,Ռուսաստանից և Աֆրիկայից ժամանած ջազ …

Դիտել Ավելին »

Բնիկ ժողովուրդների համաշխարհային օր

Արժևորելով բնիկ ժողովուրդների ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ 1994թ․ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան օգոստոսի 9-ը հռչակել է որպես Աշխարհի բնիկ ժողովուրդների համաշխարհային օր։ 1995թ․ սկսված Բնիկ ժողովուրդների միջազգային տասնամյակն օգնել է ավելի հստակ դարձնել ամբողջ աշխարհում բնակվող բնիկների ձայնը։ Միջազգային կառույցն իր հարգանքն է մատուցում բոլոր այդ ազգերին ու փորձում ամրապնդել նրանց …

Դիտել Ավելին »

Հանգստյան գոտիների արցախյան առաջարկը

Ամռան այս շոգ ու արևոտ օրերին բոլորը հանգստանալու ցանկություն ունեն՝ ճանապարհորդել, թե արձակուրդները հայրենիքում անցկացնել ։ Որտեղ և ինչպես լիցքաթափվել, առաջարկները մեզանում շատ չեն, բայց, այնուամենայնիվ, տարբերակներ գտնել՝ կարելի է։ Մենք ուղևորվեցինք հանգստյան գոտիներ և տեսանք, թե ինչ հնարավորություններ ունեն լիարժեք հանգստի համար։

Դիտել Ավելին »

ԹՈՒՄՈ-ի ստեղծարար նախագծերից

Հուլիսի 28-ին “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ֆիլմերի աշխատարանի ամփոփում էր: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ղեկավարությամբ կենտրոնի սաները ստեղծել են 3 կարճամետրաժ ֆիլմ, որոնք պատմում են Արցախում բնակվող հերոս մարդկանց մասին:

Դիտել Ավելին »

Ընտանեկան ճամբար 2017

8-րդ անգամ Արցախում ընտանեկան ճամբար է կազմակերպվել, այս անգամ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի հարակից տարածքում։ Շուրջ 16 ընտանիք հանրապետության բոլոր շրջաններից և Ստեփանակերտից <<Երջանիկ ենք միասին>> ճամբարում մասնակցում էին ազգային-ավանդական,մարզամշակութային,ինտելեկտուալ խաղ-մրցույթների։ 2 օրում ամենաշատ միավորները վաստակել է <<Դրախտիկ թիմը>> Հադրութի շրջանից։ Նրանք ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունի կողմից ստացել են 7 …

Դիտել Ավելին »

Վարդավառը Տիգրանակերտում

Սուրբ Հարության օրից հետո 14-րդ կիրակին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է, որն առավել հայտնի է Վարդավառ անվամբ։ Այն ամառային ամենասիրված ու սպասված օրն է։ Վարդավառն ընտանիքի անդամներին հավաքելու կարևոր խորհուրդ ու դեր ունի: Այսօր Տիգրանակերտում նշում էին ժողովրդական տոնը, որը վերածվեց ջրային ուրախության։

Դիտել Ավելին »

«Մեծ կինոն` փոքր գյուղում»

“Մեծ կինոն` փոքր գյուղում” խորագրով Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում տեղի է ունեցել անվանի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակային ֆիլմերի ցուցադրությունը։ “Թևանիկը”, “Ընդհատված մանկություն”-ը և “Վերջին բնակիչը”, սրանք այն ֆիլմերն են, որոնք հնարավորություն ունեցան վայելել ներկաները։ Փառատոնի վերջին օրը ներկա են եղել նաև ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ և հյուրեր։

Դիտել Ավելին »