Գլխավոր / Յո երթաս

Յո երթաս

Խանցք

Այս փոքրիկ գյուղում ամեն ինչ բնական է, առավել ևս՝ մարդը։ Խանցքում է ծնվել ու մեծացել այս հրաշալի տողերի հեղինակը՝ Գուրգեն Գաբրիելյանը։ Մեծ մանկագրի ոգեշնչման աղբյուրն գունառատ հովիտներն ու սառնորակ աղբյուրներն են եղել, իրիքնյակը Խանցքի լեռներում է ծագել ու Ղարաբաղի հորովել դարձել։

Դիտել Ավելին »

Սզնեք

Չափերով փոքր, բայց մեծ պատմություն ունեցող բնակավայրերից է Սզնեքը: Ոչ ավել, ոչ պակաս՝301 տարեկան: Ի սկզբանե, սզնեքցիները հայտնի էին որպես հմուտ արհեստավորներ, ասում են՝լավագույն դերձակներն ու ոսկերիչները հենց այստեղ էին: Սովետի տարիներին նույնիսկ կարի ֆաբրիկա ունեին ՝40 մեքենայով: Պատահական չէր, որ գյուղը հաճախ կոչում էին «Փոքր Թիֆլիս»։

Դիտել Ավելին »

Ճարտար

Ճարտարը ոչ միայն Մարտունու շրջանի, այլև Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր ու բարեկարգ գյուղն էր տարիներ շարունակ: Երկար քննարկումներից հետո , ամենաբարձր մակարդակով որոշվեց և Ճարտարը կրկին քաղաք դարձավ: Ժամանակին այն շրջկենտրոն է եղել: Ճարտարը միակն էր, որ ուներ 3 ակումբ, 5 գրադարան. 4 դպրոց: Հենց Ճարտարում է Ալեքսանդր Թամանյանի որդու՝ Գրիգոր …

Դիտել Ավելին »

Մուշկապատ

Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղը շատ առանձնահատկություններ ունի, ամենաառանձնահատուկը մարդիկ են միանշանակ: Եթե մի բան են որոշել, նույնիսկ էն երե կյապուտը չի կարող ճանապարհից շեղել, այստեղ պատրաստ են միսրի մորթել նույնիսկ անծանոթի համար, իսկ աստղաշուշանով ապուրն ամենահամովն է, որովհետև համեմված է նրանց ջերմությամբ, անկեղծությամբ ու սրտացավությամբ:

Դիտել Ավելին »

Մատաղիս

Մռավ սարի ստորոտում, Թարթառ գետի ափին է ծվարած Մատաղիսը: Պատերազմի տարիներին Մարտակերտի շրջանի տասնյակ այլ բնակավայրերի հետ գրավվել և ավերվել է : 1994 թվականի ապրիլին գյուղի ազատագրումից հետո Արցախի հյուսիսային սահմաններն ամրապնդող Մատաղիսը սկսեց փոքր, բայց հստակ քայլերով վերածվել բարգավաճ ավանի, մինչև 2016-ի  ապրիլը: Առաջիններից էր, որ իր վրա վերցրեց  …

Դիտել Ավելին »

Հերհեր

Դեպի Ամարաս գետի հովիտը ձգվող լեռնապարի արևելահայաց լանջին է ծվարած Մարտունու շրջանի Հերհեր գյուղը. գյուղ որի պատմությունը սկսվում է 4-5-րդ դարերից: Կառուցվել է որպես Ամարասի միաբանների ամառանոց: 1950-ականներին Հերհերի ճանապարհի կառուցման ժամանակ գտնված կարասային տիպի հարուստ թաղումներով հին գերեզմաններն էլ վկայում են, որ այս տեղանքում մարդիկ ապրել են դեռ նախաքրիստոնեական …

Դիտել Ավելին »

Խնուշինակ

Սրբախութ լեռան արևելյան լանջի գոգավորությունում հայերը բնակություն են հաստատել շատ վաղուց: Գուցե խաների ժամանակներից: Խնուշինակ անվանումը ծագում է խան և շեն բառերի միացումից՝ Խնուշինակ, ասել է թե՝ խանի շեն: Բայց գյուղացիներն այլ բացատրություն ունեն ՝ Խոնաշեն գետի անունով է կոչվել գյուղը: Ս. Աստվածածին եկեղեցու բազմաթիվ արձանագրություններն էլ խոսում են 19-րդ …

Դիտել Ավելին »

Խծաբերդ

Խծաբերդ գյուղը գտնվում է Հադրութ շրջկենտրոնից 50 կմ դեպի արևմուտք։ Ի դեպ, Տողի խաչմերուկից դեպի աջ կարճ ճանապարհն արդեն անցանելի է և բարեկարգ։ Դուք բացառիկ հնարավորություն կունենաք ոչ միայն տեսնել Օձաբերդ, Հազարափրկիչ, Անմտեղ պարսպապատ բերդերը՝ քանդված եկեղեցիներով, խաչքարերով (VII -XVII   դդ.), Ղալալվի բերդ-քարայրը, այլ նաև վայելել Խծաբերդի իրական հարստությունը՝ խծաբերդցիների …

Դիտել Ավելին »

Չափար

Եկեք, պարզապես վայելենք արցախյան աշունը, ամպերի ծովերի մեջ լողացող խայտաբղետ անտառները, հուշեր արթնացնող և հուշահան անող անձրևը, ցուրտ ու թախծոտ եղանակին արև պարգևող աշխույժ, լավատես ու կենսասեր չափարեցիների հետ զրուցելու բերկրանքը: Մենք Չափար գյուղում ենք:

Դիտել Ավելին »

Տումի

Իշխանագետի Շնաքար վտակի ափին, Դիզափայտի ստորոտում է ծվարած, երբեմնի թագավորանիստ Տումի գյուղը: Այս մասին վկայում է ոչ միայն Մովսես Կաղանկատվացին, այլ նաև, հիրավի, արքայական տեղանքը, բնությունը, գյուղը շրջապատող 5-18-րդ դարերի պատմական հուշարձանները: Այստեղ ամեն ինչ թագավորական անունն է կրում…Թագավորի աղբյուր, Թագավորի գերեզման, Թագավորի պալատ….10-րդ դարի Կարմիր եկեղեցին էլ, ինչպես և …

Դիտել Ավելին »