Գլխավոր / Արխիվ

Արխիվ

ԱՀ-20

Արցախի նորագույն պատմության վերջին 20 տարիները հպարտությամբ, դրամատիզմով, պատերազմով ու խաղաղության պահպանման մեծ ձգտումով են գրվել: Այդ 2 տասնամյակը շրջադարձային էին հայկական լեռնաշխարհի հինավուրց գողտրիկ երկրամասի համար: Ֆիլմը պատմական անդրադարձով ներկայացումն է բոլոր այն փուլերը, որոնք անցել է ԱՀ-ը կայացման ճանապարհին: Ֆիլմում իրենց հիշողություններով կիսվում են Արցախում նախագահած բոլոր նախագահները …

Դիտել Ավելին »

ԱՐԺԵՔ ՈՒ ԿՅԱՆՔ

,,Արժեք ու կյանք,, ֆիլմը պատմում է Արցախի Հանրապետության պատանեկության մասին: Պետության ստեղծմանը մասնակցած անհատները նորից վերհիշում ու վերապրում են բոլոր այն պատմական դրվագները, որոնք վճռորոշ էին նորանկախ երկրի համար: Կայացման 18 տարիները փորձություններով հարուստ էին, բայց դրանք հաղթահարելի են, երբ կա Հայրենիքի գաղափարը ու այն պաշտպանելու անվերապահ կամքը:

Դիտել Ավելին »

Արցախի թեմի 20 տարին

Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի, եպիսկոպոսությամբ էլ առաջինն Ամարասը դարձավ եպիսկոպոսանիստ: Վաչագան Բարեպաշտը, վերստին ընդունելով քրիստոնեությունը, Արցախ աշխարհով մեկ կառուցել է 365 եկեղեցի: Գանձասարի կաթողիկոսություն՝ Արցախյան թեմի պատմական հարուստ անցյալն է: Խորհրդային շրջանի հայտնի արգելքներից հետո Արցախյան թեմը վերաբացվում է միայն Արցախյան շարժումից հետո: Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով 1989թ-ին վերականգնվեց ՀԱԵ …

Դիտել Ավելին »

Ազնավուրի ընտանիքն Արցախում

Երգիչ, երգահան, կնոդերասան, հասրակական գործիչ, նաև դիվանագետ, հանրահռչակ շանսոնյեի Ստեփանակերտ ու Գանձասար կատարած այցն, իրավամբ աննախադեպ էր ու բացառիկ: Նա եկել էր ընտանիքի անդամների՝ քրոջ ու դստեր հետ: Հենց նրանք էլ մեզ պատմել են իրենց լեգենդար հոր ու եղբոր մասին: Շառլ Ազնավուրի 85-ամյակին նվիրված համերգաշար է կազմակերպվել Հայաստանում ,,Քեզ համար …

Դիտել Ավելին »

ՍՏԱՍ ՆԱՄԻՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ, կինոյի և թատրոնի ռեժիսոր, ռուսական հայրենական ռոք երաժշտության հիմնադիրներից մեկը՝  Ստաս Նամինը, հանրահայտ ռազմական օդաչու ԱլեքսեյՄիկոյանի ժառանգն այցելել էր հայրենի երկիր՝ Արցախ: Պապերի երկիր առաջին այցը հուզական էր: Մեր հանրահայտ հայրենակիցը մենակ չէր եկել, այլ որդու հետ, ինքնաճանաչման մղումով:

Դիտել Ավելին »

Ստեփանակերտ 90

Արցախի մայրաքաղաքի պատմական անցյալի մասին է այս ֆիլմը: Նաև անդրադարձ է նրա նորագույն շրջանին, որը հարուստ է մեծագույն ու ամբիցիոզ ձգտումներով: Հարազատ ոստանի տարիքը դարերով է չափվում, բայց այն, ինչ կա այսօր, չափվում է 90-ամյակով: Վարարակն-Ստեփանակերտ՝ ահա Արցախի մայրաքաղաքի հետագիծը:

Դիտել Ավելին »

Հայրենիքի նվիրյալ զավակը

Արցախն ունեցել է զավակներ, որոնցով միշտ էլ հպարտացել է: Այդպիսիների շարքում է նաև մեր ֆիլմի հերոսը՝ Վիլեն Կարապետյանը: ,,Հայրենիքի նվիրյալ զավակը,, այսպես է վերնագրված ֆիլմը, որը պատմում է գործունյա արցախցու նվիրումի մասին: Հայրենիքի, ընտանիքի, բարեկեցության ու աշխատանքի շուրջ Վիլեն Կարապետյանի մոտեցումներն ու գաղափարները, և ընդհանրապես, նրա կենսակերպը լավագույն օրինակ կարող …

Դիտել Ավելին »

Ֆրանսիս Կուրկդջյան

Հանրահայտ ֆրանսիացի պարֆյումեր, մեր հայրենակից Ֆրենսիս Քյուրքջյանը իր նոր բույրերը ներկայացրել է նաև Ստեփանակերտում, այդպիսով համադրել նաև իր ճանաչողությունը Հայկական երկրորդ հանրապետության հետ: Աշխարհահռչակ օծանելիքների բույրերին իր ստեղծագործական մոտեցմամբ մասնակցած, 80 բույրերի հեղինակը ֆրանսիական շիկով, բայց միանգամայն սովորական անմիջականությամբ   շփվել է արցախուհիների հետ ու նրանց կոմպլիմենտներ ուղղել: Նա խոստացել է …

Դիտել Ավելին »