Գլխավոր / Ֆորում

Ֆորում

100-ամյա հայկական պետականության անցյալը և ներկան

Արդեն մեկ դար է՝ հայ ազգն ունի սեփական պետությունը։ Ի՞նչ է տվել դա մեզ, ի՞նչ ներքին շարունակականություն ունեն հայկական երեք պետությունները, ո՞րտեղ է սահմանը անցողիկ իշխանությունների և մնայուն պետության, և ամենակարևորը՝ ո՞րն է մերօրյա հայոց պետության առաքելությունը։

Դիտել Ավելին »

Հայաստան-Իսրայել․ սառույցը հալվո՞ւմ է

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վարչապետ Նաթանյահուի հրավերով այցելել է Իսրայել: Ի՞նչ զարգացումներ կարող են հետեւել, Իսրայելը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, Երեւանում եւ Թել-Ավիվում դեսպանատներ կբացվե՞ն, ինչպե՞ս կվերաբերվի հայ-իսրայելական հարաբերությունների ջերմացմանը պաշտոնական Թեհրանը: ,, Ֆորումի,, կլոր սեղանը նվիրված է այս եւ հարակից հարցերին:

Դիտել Ավելին »

Արցախի քաղաքական ուժերի տեսլականն Արցախի ապագայի շուրջ

Վերջերս Ստեփանակերտում տեղի է ունեցել հայկական կուսակցությունների երրորդ խորհրդաժողովը։ Ինչ տպավորություն են ստացել մասնակիցները, որքանով են համագործակցում Արցախի և Հայաստանի քաղաքական ուժերը, որոնք են համահայկական օրակարգի առաջնահերթությունները՝ այս մասին է ,,Ֆորումի,, հերթական կլոր սեղանը, որին հրավիրված են ՀՅԴ Արցախի կառույցը, Ազատ Հայրենիք, Արցախի ժողովրդավարական և Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները։

Դիտել Ավելին »

Մերձավոր Արեւելք եւ Հարավային Կովկաս. ընդհանրություններ եւ առանձնահատկություններ

Սիրիայի հարցում կա՞ն ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր մերձավորարեւելյան կարգավորման գործընթացում, ինչպե՞ս կանդրադառնա այդ ամենը Արցախի հարցին… Թեման քննարկվում է «Ֆորում» ծրագրում:

Դիտել Ավելին »

Ապրիլյան տարելից. ի՞նչ կտա միջնորդության նոր փորձը

Արցախի հարցում կա՞ միջնորդների կոնսոլիդացիա, թե՞ նրանք սեփական աշխարհաքաղաքական շահերն են սպասարկում, 2018թ-ը կարո՞ղ է նշանավորվել որպես Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջանի սկիզբ…

Դիտել Ավելին »

Արցախ․ կարգավորման դինամիկա

Հրադադարի խախտումը ոտնձգություն է միջազգային խաղաղության դեմ, իսկ փաստացի՝ ագրեսիայի ակտ։ Ագրեսորը պետք է ենթարկվի պատժամիջոցների։ Ալիևը գիտի, որ անցյալ տարվա փորձը՝ փոխելու խնդրի միջազգային ընկալումը և այն կարգավորելու գործիքակազմը, ձախողվել է։ Արցախյան հիմնախնդրի կարգավորման զարգացումների շուրջ քննարկումը ,,Ֆորումի,, հերթական թեման է։

Դիտել Ավելին »

Ադրբեջանի ներքին խմորումների շուրջ

Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին Հայկական երկրորդ հանրապետությունում փրձագիտական հայացքով են նայում, տեսական ենթադրությունների մակարդակով՝ փորձելով հասկանալ, թե այդ երկրի ներքին կազմակերպվածությունն ինչպե՞ս կարող է անդրադառնալ  միջազգային, տարածաշրջանային քաղաքականության վրա, և ինչպես կարող է դա իր ազդեցեությունը թողնել Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրա: Կլոր սեղանի շուրջ կարծիքների փոխանակումը հենց այդ թեմայի …

Դիտել Ավելին »

Լապշինի գործ իրականությո՞ւն, թե՞

Նախադեպայի՞ն է Լապշինի գործը, թե՞ միայն քարոզչական, ի՞նչ արձագանք կունենա լրագրողի ազատ շրջագայության իրավունքի սահմանափակումը քաղաքակիրթ աշխարոհւմ, ո՞րն է Արցախի խնդիրն այս իրավիճակում. ՙՙՖորումի՚՚ հերթական կլոր սեղանին այս հարցերն են քննարկվում

Դիտել Ավելին »