Գլխավոր / Ֆորում (էջ 2)

Ֆորում

Ադրբեջանական գյուղի բնակեցումը կենսական, թե՞ քարոզչական քայլ

Վերականգնվում է Մարջանլի գյուղը, թե՞ դա միայն քարոզչություն է, ինչու՞ Ռուսաստանը արցախյան խնդիրը չի ճանաչում միայն Ադրբեջանի ներքին գործ, կարգավորման գործընթացում նոր զարգացումներ հնարավո՞ր են․ այս հարցերին ,,Ֆորումի,, հարթակում պատասխանում են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու նախկին պատգամավորը։

Դիտել Ավելին »

ՀԱՊԿ զարգացումների անդրադարձը ՀՀ վրա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կազմակերպության անդամ երկրի ներկայացուցչի  նշանակման հարցն ու ծագած այլ խնդիրները և զարգացումների անդրադարձը Հայաստանի Հանրապետության վրա. ընդհանրական թեմայի շուրջ վերլուծությունները ,,Ֆորումի,, հերթական սեղանին:

Դիտել Ավելին »

Լևոն Տեր – Պետրոսյանի ելույթի արցախյան ընկալումները

ՀԱԿ- ի առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանի վերջին հրապարակային ելույթն անարձագանք չի անցել Արցախի Հանրապետությունում: ՀՀ առաջին նախագահի հայտնի թեզիսների կրկնությունը մի նոր քննարկումների առիթ է տվել : ,,Ֆորումի,, մասնակիցները նույնպես անդրադարձել են թեմային և հայտնել տեսակետներ ելույթիմասին և ոչ միայն:

Դիտել Ավելին »

Տեղեկատվական պատերազմի հայկական հակաքայլերը

,,Ֆորում,, – ի  մասնակիցներն այս անգամ արձագանքել են տեղեկատվական պատերազմում Ադրբեջանի վերջին շրջանում ակտիվացած սադրանքներին: Ինչպես նաև մտքեր են փոխանակել կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական հնարավորությունների և այդ բնագավառում անելիքները ճշտորոշելու  մասին: Ադրբեջանական քարոզչության նոր գործելաոճը նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում հայկական պետականություններին, ինչին հակադարձելու մեխանիզմները շատ երկար չպիտի փնտրել:

Դիտել Ավելին »

Հայաստան-Իրան հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների հոլովույթում

Մեր տարածաշրջանում Իրանի դերակատարությունը, Հայաստանի հետ Իրանի հարաբերություններն ուղղվա՞ծ են, արդյոք, Ադրբեջանի դեմ, ինչպիսի՞ն էր Իրանի գնահատականն Ադրբեջանի ձեռնարկած ապրիլյան պատերազմական գործողությունների նկատմամբ, Իրան-Հայաստան հարաբերությունները Ռուսաստանի վերաբերմունքով պայմանավորված են, թե՞ չէ՝  թեմաներ, որոնք  հայկական մեդիա և փորձագիտական տիրույթում, կարծես թե, այնքան էլ չեն  քննարկվում, բայց տեղ են գտել ,,Ֆորումի,, հերթական …

Դիտել Ավելին »

Գլոբալ հայեր Արցախի տեղը և դերը

,, Գլոբալ հայեր. Արցախի տեղը և դերը,, այս թեմայի շուրջ են զրուցել ,,Ֆորում,, ակումբի մասնակիցները: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարը, կարծես, հայության համար օրակարգային թեմա է: Գործնականության ի՞նչ դրսևորումներ և իղձերի իրականացման ի՞նչ հեռանկարներ կան, հարցադրումների պատասխաններն ու տարբերակային մոտեցումները՝ հաղորդման մեջ:

Դիտել Ավելին »

,,Ֆորումի,, թեման՝ վրացական աշխարհաքաղաքական վեկտորի ազդեցութոյւնը տարածաշրջանում

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ի՞նչ վեկտոր է ընտրում Թբիլիսին: Նոր իրողությունների պայմաններում ի՞նչ հնարավորություններ են բացվում Հայաստանի համար: Ադրբեջանական քարոզչությունը Թբիլիսիում հինգերորդ զորասյուն: Արցախի որոշ կապերը նախկին վրացական ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հվ. Օսեթիայի հետ: Ջավախքի հարցն իբրև հայ-վրացական հարաբերությունների փորձաքար: Այս հարցադրումների շուրջ քննարկումներն են ,,Ֆորումի,, առանցքում:

Դիտել Ավելին »

,,Ֆորումի,, թեման՝ Ռուսաստան Թուրքիա հարաբերությունները

,,Ֆորումի,, շրջանակներում քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանն այս անգամ քննարկման է դրել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնք կարծես մի նոր փուլ են թևակոխել: Զարգացումների տակտիկական ու ստրատեգիական քայլերը ինչով են հղի և ինչ անդրադարձ կարող են ունենալ մեր տարածաշրջանում: Զրուցակիցները՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանն է, քաղաքական վերլուծաբան Հրաչյա Արզումանյանը և ,,Հելսինկյան նախաձեռնություն …

Դիտել Ավելին »

Սիրիական թնջուկ. հայացք Արցախից

Մերձավոր Արևելքում, հատկապես, Սիրիայում ստեղծված իրավիճակը վտանգի տակ է դրել նաև հայկական համայնքների ապագան: Թեման՝  քննարկման առարկա է դարձել ,,Արցախթայմսի,,  ,,Ֆորում,, ակումբում: Իրադարձությունների զարգացմանը ուշի ուշով հետևում են նաև Արցախում: Վերլուծություններ ու մեկնաբանություններ՝ քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի հետ:

Դիտել Ավելին »

Ֆորում

,,Արցախթայմսը,, սկսում է նոր նախագիծ՝ ,,Ֆորում,, վերտառությամբ: Այն քննարկումների հարթակ է ամենատարբեր թեմաներով ու տարակարծիք հայացքների տեր մասնակիցների ընդգրկումով: Անդրանիկ թողարկումը ԱՀ-ում սպասվող սահմանադրական բարեփոխումների մասին է: Ծրագիրը վարում է քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը: Առաջարկում ենք միանալ մեր նախագծին ու հուշել մեզ այն սուր անկյունները, որոնք հարթման կարիք ունեն:

Դիտել Ավելին »