Մոսկվաբնակ նկարիչներ հայր և որդի Յուրի Գրիգորյանները հերթական անգամ այցելել են Արցախ՝ ներշնչվելու հայրենի եզերքի էներգետիկայով: Ավագ Յուրի Գրիգորյանը Շուշիի պատկերասրահին հերթական նվերն է մատուցել՝«Հիշողություն» կտավը,որը նկարչի հայտնի ստեղծագործություններից է: Արցախթայմսի հյուրերն են երկու սերնդի գեղագետներ:
Դիտել Ավելին »Զրույց Արթուր Գրիգորյանի հետ
Օրերս լրացել էր ՀՀ ժողովրդական արտիստ, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ծննդյան 60-րդ տարեդարձը: Հոբելյանը լավ առիթ էր երաժշտի հետ խոսելու ստեղծագործական կյանքի և ընդհանրապես, մերօրյա թոփ թեմաների մասին: Գրիգորիչը անկեղծանում է նոր Հայաստանի, Արցախի ազատագրած հողերը վերադարձնելու խոսակցությունների շուրջ:
Դիտել Ավելին »Բակո Սահակյանն ընդունել է ՀԱՀ ղեկավարությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին և փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
Դիտել Ավելին »ՀՀ մշակույթի նոր նախարարը ԱՀ նախագահի հյուրն էր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Լիլիթ Մակունցին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Դիտել Ավելին »Մատենադարան-Գանձասարում ներկայացվել են բացառիկ արժեքով գրքեր
Ապրիլի 18-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու (18-րդ դար) <<Հանգիտագիրք>> և պ․գ․թ Արմեն Մալխասյանի <<Հայկական կազմարարության Արցախ-Ուտիք դպրոցը>> գրքերի շնորհանդեսը, որին ներկա էին Արցախի թեմի առաջնորդը, նախարարներ, մտավորականներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից։
Դիտել Ավելին »Բլից հարցում Մարկ Գրիգորյանի հետ
Օրերս հայտնի լրագրող, վերլուծաբան, տասնյակ գրքերի ու հոդվածների հեղինակ, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը Շուշիի Նարեկացի արվեստի միության հրավերով Արցախում էր: Հայրենակցի հետ հանդիպումը, իսկ Մարկ Գրիգորյանը մայրական կողմով արցախցի է՝ հադրութեցի, անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում: ,,Իմ Ղարաբաղը,, ակնարկաշարի մասին զրուցելու հրավեր էր սա:
Դիտել Ավելին »Ավոյի 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո
Այս օրերին հանրապետությունով մեկ ընթանում են ՀՀ և ԱՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 60-ամյակին նվիրված տարաբնույթ միջոցառումներ: Մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած մեծարանքի ու խոնարհումի երեկոն պաշտոնական բնույթի էր, որին մասնակցում էր նաև Հանրապետության նախագահը: Լեգենդար հրամանատարի մարդկային ու ռազմական որակների շուրջ հիշողություններն ամենայն անկեղծության մթնոլորտում են մտաբերվել:
Դիտել Ավելին »Խանասորի Վարդանի ժառանգները Արցախում
Նախնյաց կանչը, թե եսը վերագտնելու մորմոքն է Իրինա և Օլգա Մեհրաբյաններին բերել Արցախ, ովքեր եկել են տեսնելու այն վայրը, տունը որտեղ ծնվել է իրենց պապն ու ապուպապը, նույն ինքը Խանասորի Վարդանը: Իրենց զգացողությունների ու ապրումների մասին մեծ հայդուկի ժառանգները կիսվեցին “Արցախթայմս”-ի տաղավարում:
Դիտել Ավելին »Հայաստանի ու Արցախի երկրպագու Սվենը
Արցախի 17000-րդ զբոսաշրջիկը նորվեգացի գրող՝ Սվեն-Էրիկ Ռիսեն է։ Տիգրան Վանը ինչպես ինքն է իրեն կոչում, Հայաստանի ամենահավտարիմ երկրպագուներից է: Նրա հոդվածները հայոց ցեղասպանության թեմայով տպագրվել են մի շարք նորվեգական թերթերում, հանդես է գալիս նաև հանրային դասախոսություններով տարբեր լսարանների առջև: Նա առաջին անգամ է Արցախում և մենք նրա հետ զրուցելու հնարավորությունը …
Դիտել Ավելին »Զրույց զորացրված տղաների հետ
Ապրիլյան դիմակայությունից 1 տարուց ավել է անցել, սակայն վերքը դեռևս թարմ է։ Զորացվելուց հետո անգամ, մեր հայրենիքի պաշտպաները միշտ պատրաստակամ են օրհասական պահին կրկին կանգնել դիրքերում և նորից պաշտպանել պետական սահմանը։ Այս անգամ մեր հերոսները քառօրյայի մասնակիցներն են՝ սերժանտ Հարութ Հարությունյանն ու շարքային Հարութ Ալեքսանյանը։ Նրանք պատմում են 2 տարվա …
Դիտել Ավելին »