Գլխավոր / Ուղեգիծ

Ուղեգիծ

Լրագրությունն ու պատերազմը

<<Ճամփորդ>> հասարակական հիմնադրամն իր երրորդ սեմինարը, որը նվիրված է լրագրությանը պատերազմական իրավիճակում, կազմակերպել էր Արցախում։ Կարևորելով լրագրողի գործունեությունն արտակարգ իրավիճակներում, հիմնադրամի խորհուրդը ընտրեց <<Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակում>> թեման, քանի որ նման իրավիճակներում լրագրողն այն կամուրջն է, ով կապում է հասարակության զինվորի, իշխանության ու աշխարհի հետ։

Դիտել Ավելին »

“Վիտալի Գրիգորյանց” հիմնադրամի ծրագրերն Արցախում

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ և ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին: Նույն օրը Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը և ծանոթացել կենտրոնի աշխատանքային պայմաններին:

Դիտել Ավելին »

Բոլորս դեպի «Եվրատեսիլ» մրցույթ՝ Միշային աջակցելու

Նոյեմբերի 26-ին բոլորս աջակցենք «Եվրատեսիլ» միջազգային մանկական մրցույթի մեր մասնակցին՝ Միշային՝ աղոթքով ու քվեարկությամբ: Այս մրցույթին մեր երկրորդ մասնակցությունն է և մեր սպասելիքները դարձյալ հաղթական են:

Դիտել Ավելին »

ԱՀ նախագահն այցելել է հյուսիսային սահման

Նախագահն այցելել է մի շարք զորամասեր եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկը, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ նրանց առօրյային՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը, սահմանագծի ամրացումն ու ժամանակակից սարքավորումներով կահավորումը պետության առջեւ ծառացած կարեւորագույն առաջադրանքներից են, եւ իշխանություններն անելու են հնարավորը դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:

Դիտել Ավելին »

Բյուջե 2018-ի քննարկումը կառավարությունու

Այսօր ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ: Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տեղի է ունեցել պետական բյուջեի նախագծի շահագրգիռ եւ բազմակողմանի քննարկում՝ նշելով, որ բյուջեի նախագիծը կարող է հավանության արժանանալ: «2018 թվականի պետական բյուջեի կազմման առաջին փուլը …

Դիտել Ավելին »

Քյաթուկ․Դատարկվող գյուղերի հանդեպ քաղաքականության վերանայում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին այցելել է Ասկերանի շրջանի Քյաթուկի ձորակ և շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ քննարկել այնտեղ մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Դիտել Ավելին »

Արցախ-Եվրոպա փոխգործակցության հնարավոր հեռանկարները

ԱՀ իր հորիզոնական քաղաքականությունն է վարում՝ շարունակելով շրջանառության մեջ պահել Արցախի անկախության գաղափարը։ Այդ է հաստատում վերջերս ԱՀ նախագահ Բակո Սահակյանի քառօրյա աշխատանքային այցը Եվրոպայի մայրաքաղաք։ Բրուսելյան օրակարգը ևս մեկ քայլով վերահաստատել է այն իրողությունը, թե ղարաբաղյան խնդիրն իր տեսակի մեջ եզակի է և նրա էությունն ու փիլիսոփայությունն արդեն շատ …

Դիտել Ավելին »

Հայկական կուսակցությունների երիտասարդական առաջին ֆորումն Արցախում

Հոկտեմբերի 27-ից 29-ը մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց ”Հայկական կուսակցությունների երիտասարդկան ֆորումը”։ Առաջին անգամ կազմակերպվող ֆորումի մասնակիցները ուսանողական խորհուրդների, Հայաստանի և Արցախի տարբեր կուսակցությունների և ՀԿ-ի երիտասարդական թևերն էին։ Ֆորումը հագեցած էր տարաբնույթ միջոցառումներով։

Դիտել Ավելին »

Նռան փառատոնը Մարտունիում

Այսօր Մարտունիում կայացել է հերթական նռան փառատոնը, որը համախմբել է արքայական այդ պտուղը աճեցնողներին ու սիրող գնորդներին: Քաղաքի Հարղթանակի հրապարակում ծայրից ծայր նուռից բացի նաև արցախյան բարիքներով կքած տաղավարներն էին ձգվում: Համաժողովրդական տոնախմբությանը մասնակցել է նաև Հանրապետության նախագահը:

Դիտել Ավելին »

Բանակում ծառայող զինվոր որդու հետ հանդիպումը՝ կանոնավոր ծրագիր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և Երևան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Բարձրաստիճան պաշտոնյաններն անձամբ մասնակցել են նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված մի շարք ծրագրերի:

Դիտել Ավելին »