Գլխավոր / Ուղեգիծ (էջ 10)

Ուղեգիծ

Ստեփանակերտի քաղաքապետը չի արտոնել այսօրվա հանրահավաքը

Ստեփանակերտի քաղաքապետը համացանցից է տեղեկացել, որ մայրաքաղաքի կենտրոնում՝ Վերածննդի հրապարակում այսօր հանրահավաք է նախատեսվում: Ավագանու նիստին Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ մինչև այսօր կազմակերպիչներից սպասում էր թույլտվության հայտ, ինչն էլ չստանալով, ստիպված էր նիստ հրավիրել հավաքի կազմակերպիչների մասնակցությամբ ու պարզաբանում խնդրել:

Դիտել Ավելին »

ԱՀ նախագահի հարցազրույցը

ՙՙ2020թ-ին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան ԱՀ նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ոզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանարապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին,,- ասել է Բակո Սահակյանն այսօր լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նախագահը պատասխանել է Արցախի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի:

Դիտել Ավելին »

Ընդլայնված խորհրդակցություն պետնախարարի մոտ

Այսօր ԱՀ նորանշանակ պետական նախարարը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ֆինանսների, գյուղատնտեսության , քաղաքաշինության նախարարներն ու շրջվարչակազմերի ղեկավարները։ Առանցքում քաղաքաշինական ու գյուղատնտեսական ընթացիկ ծրագրերն էին և դրանց ֆինանսավորման ընթացքը։ Որոշվեց՝ ոլորտներին լրացուցիչ միջոցներ են ուղղվելու նաև վերջերս արձանագրված կարկտահարության և սելավների հասցրած վնասները հնարավորինս թեթևացնելու նպատակով։ Գրիգորի …

Դիտել Ավելին »

Հումանիզմի առաջամարտիկի արցախյան այցը

<<Ավրորա>> մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինայի ստեփանակերտյան երկրորդ՝ վերջին օրը բավականին հագեցած էր։ Նրան այսօր հյուրընկալեցին մայրաքաղաքի բուժհաստատություններում և մայր բուհում՝ համապատասխան գերատեսչությունների ուղեկցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտել Ավելին »

Բակո Սահակյանը ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին

Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է կառավարության շենք՝ համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին: Նախագահը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

Դիտել Ավելին »

Հանրային խորհրդի բրիֆինգը

Հանրապետությունում ստեղծված իրավիճակի արդյունքում ձևավորված հանրային խորհուրդն այսօր առավոտյան բրիֆինգ է հրավիրել ու ամփոփել երկօրյա աշխատանքի արդյունքները: Քաղաքացիներից 670 դիմում են ստացել, մի քանի անհատական հարցերի լուծում են տվել, երեկ երեկոյան նորից հանրապետության նախագահին են հանդիպել և վերջին հաշվով՝ խնդիր են հանգուցալուծել: Բոլորին շնորհակալություն են ասում՝ վստահության ու իրենց հետևելու …

Դիտել Ավելին »

ԱՀ ԱԱԾ նոր տնօրեն ունի

Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին եւ Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ:

Դիտել Ավելին »

Պետնախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսի կարևոր շեշտերը

Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից ազատվելու որոշում եմ կայացրել, քանի որ հանրության մոտ կա ձևավորված պահանջ՝ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով: Այս մասին Արայիկ Հարությունյանն ասել է պետնախարարի պաշտոնում լրագրողների հետ իր վերջին ասուլիսում:

Դիտել Ավելին »

Բակո Սահակյանն ընդունել է “HALO Trust”-ի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է “HALO Trust” կազմակերպության պատվիրակությանը՝ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուպերտ Յանգերի գլխավորությամբ:

Դիտել Ավելին »

Ցույցերի քառօրյան հանգուցալուծվեց նոր օրակարգով

Մայրաքաղաքում տիրող իրավիճակն ամենժամյա զարգացումներ ուներ: Կեսօրին արդեն շարժումը նոր օրակարգ ձևավորեց՝ ստեղծելով «Հանրային խորհուրդ,, որը պիտի ապահովի իշխանություն-հասարակություն օպերատիվ կապը: Հանրային խորհրդը ստանձնել է նաև խորհրդարանական քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերահսկողության առաքելություն:

Դիտել Ավելին »