Գլխավոր / Ուղեգիծ (էջ 11)

Ուղեգիծ

Ցույցերի քառօրյան հանգուցալուծվեց նոր օրակարգով

Մայրաքաղաքում տիրող իրավիճակն ամենժամյա զարգացումներ ուներ: Կեսօրին արդեն շարժումը նոր օրակարգ ձևավորեց՝ ստեղծելով «Հանրային խորհուրդ,, որը պիտի ապահովի իշխանություն-հասարակություն օպերատիվ կապը: Հանրային խորհրդը ստանձնել է նաև խորհրդարանական քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերահսկողության առաքելություն:

Դիտել Ավելին »

Երկրում ստեղծված իրավիճակը խորհրդարանի արտահերթ նիստում

Արցախի խորհրդարանականները Ազգային ժողովի արտահերթ նիստում անդրադարձել են վերջին օրերին մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձություններին, դրանց նախադրյալներին ու հնարավոր հետևանքներին։ Այս օրերին Արցախի խորհրադարանը անմասն չէր, պատգամավորները մասնակցել են տարբեր քննարկումների, հանդիպել ցուցարարների հետ։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատգամավորները հանդես են եկել ելույթներով, մեծամասամբ ինքնաքննադատական հնչերանգներով։

Դիտել Ավելին »

Ստեփանակերտյան հավաքների 4 րդ օրը

Ներքաղաքային անհանգիստ տրամադրություններն այսօր էլ իրենց շարունակությունն են ունեցել: Երեկ ուշ երեկոյան հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո ցուցարարների պատվիրակությունը կեսգիշերն անց նորից վերադարձել է ազատամարտիկների փողոց, որտեղ նրանց սպասում էին մի խումբ ցուցարարներ՝ բանագնացներից լուրն առնելու և հետագա անելիքները հստակեցնելու համար: Պատվիրակները խոստացել են հանդիպման արդյունքները հրապարակել այսօր:

Դիտել Ավելին »

Իրական վիճակը Ստեփանակերտում

Անցած գիշեր Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում ծեծի են ենթարկվել երկու քաղաքցիների, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի հետ կապված բողոքի ակցիա է սկսվել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Այն շարունակվում է մինչև այժմ:

Դիտել Ավելին »

Քաշաթաղի սբ․Համբարձում եկեղեցին 20 տարեկան է

Պատերազմից նոր դուրս եկած երկրի համար կենսական խնդիրների լուծումն, իհարկե կարևոր էր, բայց հոգևոր վերակերտման կարիքն էլ պահանջված էր։ 1996-ին Բերձորի եկեղեցու հիմնարկեքը եղավ, 2 տարի անց հոգևոր տաճարը կանգուն էր։ Երկու տասնամյակ անց քաշաթաղցիները մեծ հանդիսավորությամբ նշանավորեցին իրենց հոգևոր վերածնունդը։

Դիտել Ավելին »

Լիագումար նիստ խորհրդարանում

Մայիսի 31-ին Ազգային ժողովը գումարել է յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:Օրակարգով առաջինը Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի և վերաքննիչ դատարանի դատավորներ նշանակելու մասին հարցն էր:Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել վերաքննիչ դատարանի դատավոր Հրայր Աբրահամյանի թեկնածությունը: Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջարկելու և ԱԺ …

Դիտել Ավելին »

ՂՏ նոր առաջարկությունները ԱՀ պետնախարարի ասուլիսի առանցքում

Վերջերս Արցախում դժգոհության ալիք էր բարձրացվել Ղարաբաղ Տելեկոմի սակագնային քաղաքականության ու սպասարկման որակի հետ կապված, ինչով պայմանավորված ԱՀ պետնախարարը բանակցություններ է վարել ներդրողի հետ, ներկայացրել ծագած խնդիրներն ու պահանջները։ Բանակցությունների արդյունքում մի շարք փոփոխություններ են սպասվում բնագավառում։ Մանրամասը տեսանյութում։

Դիտել Ավելին »

Ուժեղ՝ նաև բարեկամներով

Ստեփանակերտում Հանդբոլի դաշտի բացման հանդիսավոր արարողությունը <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից Արցախում հաջողությամբ իրականացված ևս մեկ նախաձեռնության նշանավորումն է։ Այն մեծ նվեր է ոչ միայն Ստեփանակերտի մարզիկներին ու մարզասերներին, այլև շրջակա շենքերի մանուկներին, և պատահական չէ, որ բացմանը մեծ թվով երեխաներ էին ներկայացել։

Դիտել Ավելին »