Գլխավոր / Ուղեգիծ (էջ 20)

Ուղեգիծ

Սադրանքներ Արցախի սահմանին

Անցած գիշեր Ադրբեջանը ձեռնարկել է հերթական արկածախնդրությունը: Արցախի տարածք դիվերսիոն ներթափանցման ձախորդ փորձն ավարտվել է հակառակորդի համար կորուստներով եւ փախուստով: Առաջնագծի հայկական կողմում իրականացրած միջոցառումների արդյունավետության շնորհիվ՝ վերջին շրջանում հակառակորդի դիվերսիոն հարձակումները նվազագույնի էին հասցվել: Այս անգամ՝ հակառակորդը թերեւս նման քայլի գնացել է օգտվելով եղանակային պայմաններից:

Դիտել Ավելին »

ԱՀ ՊԲ հրամանատարն ամփոփեց 2017-ը

Հունվարի 24-ին բանակի տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի՝ 2017թ. բանակային տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունից ժամանած մի խումբ լրագրողներ և Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Դիտել Ավելին »

2017թ-ի կապիտալ շինարարությունը՝ թվերով

Քաղաքաշինության ոլորտի 2017թ-ը այսօր գերատեսչության ղեկավարը ամփոփեց։ Հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում Կարեն Շահրամանյանը մանրամասնեց՝ որ ուղղություններով ինչ ծավալի շինաշխատանքներ են իրականացվել։ Նաև խոսեց ընթացիկ տարում մեկնարկող և ավարտվող մի քանի ծրագրերից։ Ասուլիսի հիմնական շեշտադրումները՝ տեսանյութում։

Դիտել Ավելին »

Մի քանի հարց քաղաքական զարգացումների շուրջ

Աշխարհը գերարագ փոխվում է, և նման պայմաններում կանխատեսել, թե ինչ կփոխվի աշխարհաքաղաքական հարթությունում ու ինչ կլինի վաղը, բավական դժվար է։ Յուրաքանչյուր տարեսկզբի որոշակի ակնկալիքներ, կանխատեսումներ են լինում արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ: Ինչպիսին կլինի 2018-ը, հակամարտության թեժացում և ռազմական գործողություննե՞ր, ստատուս – քվոի փոփոխությո՞ւն, թե ամենօրյա կրակոցներով հակառակորդին հոգնատանջ անելու մարտավարություն:

Դիտել Ավելին »

ՏՏ ոլորտի ամուր հիմքեր՝ կրթօջախներում

Հունվարի 19-ին «ԱՀ կրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում`«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագրի շրջանակներում ԱՀ ԿԳՍ նախարարության և ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ ) միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Նույն օրը Մարտունու շրջանի Նորշեն համայնքում տեղի ունեցավ Արցախում`թվով 9-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱՀ …

Դիտել Ավելին »

Արհեստ, թե՞ բարձրագույն ուսումնական հաստատություն

<<Եզնիկ Մոզյան>> արհեստագործական ուսումնարանն ու Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարել են բաց դռներ քաղաքամայր Ստեփանակերտի ու շրջանների աշակերտների համար, որը կտևի մինչև մայիս ամիսը։ Ուսումնարաններն այսօր դռները բացել են Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի սաների առաջ, որոնք փոխտնօրենի գլխավորությամբ ծանոթացել են ուսումնական գործընթացին, մասնագիտական ուղղություններին …

Դիտել Ավելին »

Արցախ-2018․ հասցեական սոցիալական, ընդգծված տնտեսական

Տնտեսական աճի նախանձելի ցուցանիշների մասին խոսելու, նաև ամենատարբեր հարցերին պատասխանելու պատրաստակամությամբ՝ պետնախարար Արայիկ Հարությունյանն է հանդիպել լրագրողների հետ: Մեկնարկած տարին նախորդի ձեռքբերումների շարունակությունը պետք է ապահովի: 2018-ը տնտեսական ոլորտում է լուրջ նորություններ խոստանում: Բավական է ասել, որ Արցախի պատմության մեջ ամենամեծ ներդրումային ծրագիրն է մեկնարկելու: Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Դիտել Ավելին »

15 տոկոսյա աճ․ ֆինանսների նախարարն է ամփոփել 2017 ը

15 տոկոս. աննախադեպ աճի ցուցանիշներով հրաժեշտ ենք տալիս 2017-ին: 2018-ից էլ հավակնոտ, բայց հիմնավոր ակնկալիքներ կան: Առաջին ասուլիսն է հրավիրել Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ձեռքբերումների հետ՝ կնճռոտ թեմաներն էլ չի շրջանցել նորանշանակ նախարարը:

Դիտել Ավելին »

Ամանորը Թալիշում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

Դիտել Ավելին »