Գլխավոր / Ուղեգիծ (էջ 27)

Ուղեգիծ

Ճախրանք պատերազմում

Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ պայմաններում ապրող Արցախը մարտահրավերների կրկնապատկված չափաբաժնով է ապրում, շատ հաճախ՝ զրկանքներով ու խոչընդոտներ հարթելով: Սակայն դա երբեք չի թուլացնում ճախրելու նրա կամքն ու ուժը: Օրերս Ստեփանակերտում կայացած օդային փառատոնի մասին պատմող ,,Ճախրանք պատերազմում,, ֆիլմը, հենց այդ գաղափարի շուրջ է:

Դիտել Ավելին »

Պայքար ահաբեկիչ պետության դեմ

Ադրբեջանի գործողությունները ուրիշ որակում չունեն, դրանք ահաբեկչություն են, որը կանխամտածված կերպով իրագործվում է վախի գործոնը մեծացնելու և այն իր շահերին ծառայեցնելու համար: Այդ երկիրը ահաբեկչությունը որպես մեթոդ` այսօր չէ որ կիրառում է, այն կիրառվել է նաև 90-ականներին և այսօր քաղաքական օրակարգը պետք է ձևավորել իրավիճակին համահունչ։ Վաղուց ժամանակն է, որ …

Դիտել Ավելին »

Ֆորումի երկրորդ օրը

Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը շարունակեց աշխատանքները, որը քննարկման էր դրել հայկական զույգ հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները և ըստ այդմ անհրաժեշտ քայլերը: Ֆորումի մասնակիցները անդրադարձել են նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերին, որի արդյունքում հայկական կողմը մարդկային կորուստներ էր ունեցել:

Դիտել Ավելին »

Բիզնես թրեյնինգ երիտասարդների համար

,,Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում,, ՀԿ մշտապես հանդես է գալիս տարաբեր ծրագրերով: Այս անգամ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ կազմակերպել է բիզնես թրեյնինգ երիտասարդների համար, որի նպատակն է խթանել երիտասարդների բիզնես նախաձեռնողականությունը: Ծրագրին մասնակցել են 20-ից ավելի երիտասարդներ: Թրեյնինգը կտևի յոթ օր:

Դիտել Ավելին »

Մարաթոնյան վազքը գերազանցող Թելման

ԱՄՆ-ից ժամանած լեռնագնաց Թելմա Ալթունը առաջին անգամ է Արցախում իրականացնելու իր մարաթոնյան վազքը: Հայրենիքում արշավորդուհին 280կմ կվազի՝ Վարդենիսից-Հադրութ: Ծրագիրը նաև բարեգործական բնույթ է կրում: Հավաքված միջոցներն օգտագործվելու է նպատակային: Թելմայի հետ Արցախում է նաև «Հայ լեռնագնացների ընկերություն» ՀԿ Լոս Անջելեսի մասնաճյուղի հիմնադիր Ռոբերտ Ասսարյանը, ով աջակցել և Ալթունի երազանքը իրականություն …

Դիտել Ավելին »

Մարտակերտի քարերը ,,այլմոլորակային,, չեն

Անցած տարեվերջին Մարտակերտի մոտ գտնված անհասկանալի ծագման քարերը լայն քննարկման առիթ էին դարձել սոց. ցանցերում: Այսօր արդեն նախնական տեղեկություններ ունենք դրանց վերաբերյալ: Գիտական ուսումնասիրություններն ու հետազոտությունները շարունակվում են, իսկ նախնական եզրակացությունների մասին՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »

Ընդունվեց ԱԺ կանոնակարգի մասին օրենքը

Տևական քննարկումներից հետո այսօր ընդունվել է  ԱՀ խորհրդարանի նոր կանոնակարգը, որը համապատասխանեցված է նոր սահմանադրության դրույթներին և նոր հայեցակարգ է առաջադրում խորհրդարանի հետագա գործունեության համար: Այն մի փաստաթուղթ է, որը պետք է համապարփակ ու ընդհանրական լինի։

Դիտել Ավելին »

Առաջին անկախության ուղերձը

1918-ից անընդմեջ գոյություն ունի Հայաստան պետությունը: Որքան էլ մեծ են Առաջին, Երկրորդ, Երրորդ Հանրապետությունների միջև եղած հակասություններն ու տարբերությունները, վերջին հաշվով՝ ոչ թե իրարամերժ, այլ մեկը մյուսի հիմքի վրա գոյացած, մեկը մյուսից բխած հայոց պետականության գոյության կերպերն են:

Դիտել Ավելին »

Բուրունդիի հրեշտակի արցախյան այցը

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի Արցախյան օրակարգը չափազանց հագեցած էր, այն ամենաջերմ զգացումներով էր պարուրված: Պատվարժան հյուրի պատվիրակության առաջին կանգառը, բնականաբար, հոգևոր կենտրոնում էր, որտեղ և աղոթք կար և խոստովանություն և խոնարհում: Երկօրյա այցի ծրագիրը նաև ստեփանակերտյան օրակարգ ուներ:

Դիտել Ավելին »

Արցախի բանակ – 25

Արցախի պաշտպանության բանակը 25 տարեկան է: Եռուն տարիքում արդեն արժանապատիվ ճանապարհ է անցել ու ամենօրյա հպարտ կեցվածքով ապահովում է հայի խաղաղ օրը: Անվտանգության գլխավոր երաշխավորին ուղղված մեր հայացքն անթարթ պիտի լինի: Արայի երկրի Արաներին է նվիրվում «Մեդիատան» տեսաբացիկը:

Դիտել Ավելին »