Գլխավոր / Ուղեգիծ (էջ 28)

Ուղեգիծ

2017 ը՝ թարմացված ռեկորդով

Հացահատկի բերքատվության ցուցանիշներով 2017 թ-ը արդեն ոսկետառվեց Արցախի պատմության մեջ: Անցյալ տարվա համեմատ 10 տոկոսով ավելի բերք է հավաքվել: Միայն հավաքած ցորենի, գարու և հաճարի ծավալները հասել են 2016-ին սահմանված նշաձողին՝ 150 հազար տոննա: Բայց առջևում դեռ եգիպտացորենի բերքահավաքն էլ կա, որից մոտ 15 հազար տոննա հատիկ է ակնկալվում: Գյուղատնտեսության …

Դիտել Ավելին »

Գանձասար 777

777 տարի առաջ նույն այս օրը Հասան-Ջալալ իշխանը բացման մեծահանդես տոն էր կազմակերպել, որին ներկա էին Աղվանից Ներսես կաթողիկոսը, բազմաթիվ եպիսկոպոսներ ու իշխաններ և 700 քահանա: 777 տարի անց ազգի հերթափոխը արժանապատվորեն շարունակում է ավանդույթները: Մեծապատիվ տոնի կապակցությամբ Գանձասարում են հավաքվել երկրի հոգևոր և աշխարհիկ իշխանությունները, հյուրեր Հայաստանից, արտերկրից:

Դիտել Ավելին »

ԱՀ նախագահի ընտրություն

Նոր Սահմանադրության բարեփոխումներից ընդամենը հինգ ամիս անց այսօր Արցախում կյանքի է կոչվել Սահմանադրության 168-րդ հոդվածը, որով Հանրապետությունը նոր նախագահ է ընտրում առաջիկա երեք տարիների համար, ասել է թե, պաշտոնավարելու է անցումային փուլում՝ մինչև գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը։ Արցախը փաստացիորեն կիսանախագահական համակարգից անցնում է կառավարման նախագահական համակարգի։ Այս կապակցությամբ Խորհրդարանը հրավիրել …

Դիտել Ավելին »

Փոքր Երկրի մեծ աշխարհը

Խամսայի մելիքության վարչատնտեսական ինքնավար իշխանության կենտրոնը Տող ավանն էր, որտեղ պահպանվել է միջնադարի հայ իրականության խոշորագույն քաղաքական գործիչ Մելիք Եգանի ապարանքը: Սկսած 2009 թվականից հնագիտական պեղումներ են իրականացվում մելիքական ապարանքի տարածքում, կատարվել են վերականգնման, բարեկարգման աշխատանքներ: Պեղումները շարունակվում են նաև այսօր։ Մելիք Եգանի՝ որպես քաղաքական գործչի կերպարը դեռ կամբողջացվի ուսումնասիրությունների …

Դիտել Ավելին »

Երկու խորհրդարանների փոխգործակցություն

Արցախի և Հայաստանի խորհրդարանների համագործակցության շրջանակներում Ստեփանակերտում է ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը։ Այս անգամ հանդիպումը երկու խորհրդարանների հանձնաժողովների նախագահների ու խմբակցությունների ղեկավարների ձևաչափով է ընթացել։ Հանդիպումների ընթացքում հանձնաժողովներն ու խմբակցությունները քննարկել ու հստակեցրել են երկու հայկական պետություններում առկա ոլորտային խնդիրները։

Դիտել Ավելին »

,,Իմ սփռված մեծ ընտանիք,, ֆիլմի արցախյան պրեմիերան

Երեկ Ստեփանակերտում կայացել է ռեժիսոր և սցենարիստ Աննա Դերձակյանի ,,Իմ սփռված մեծ ընտանիք,, ֆիլմի արցախյան առաջնախաղը, որը պատմում է ,,Արմենիա,, առագաստանավի երկամյա շուրջերկրյա ճանապարհորդության մասին: Ֆիլմի շնորհանդեսին ներկա է գտնվել նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը

Դիտել Ավելին »

ԱՀ Ազգային ժողովի վերջին նիստը

Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստն ընթացավ բավական հագեցած օրակարգով։ Փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին ԼՂՀ մի շարք օրենքներում, համապատասխանեցնելով այն սահմանադրական բարեփոխումներին։ Իրավակիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ և ապրիլյան պատերազմի օրերին ի հայտ եկած հարցերի լուծմամբ պայմանավորված, փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին <<Պետական կենսաթոշակների մասին>> …

Դիտել Ավելին »

20 տարի երկրի հետ

Սև և գունավոր մետաղների միջազգային շուկայում աշխատող ,,Վալլեքս,, ընկերությունը 2 տասնամյակ առաջ եկավ Հայաստան ու խոշորածավալ ներդրումներով ու տնտեսական ամբիցիոզ ծրագրերով միանգամից ասել տվեց իր մասին: Ալավերդու 250-ամյա պղնձաձուլական ավանդույթների վերականգնման առաջին պրոեկտը մեծ խթան հանդիսացավ լայնածավալ այլ տնտեսական ծրագրերի իրականացման համար, այդ թվում նաև 15 տարի առաջ Արցախում, որը …

Դիտել Ավելին »

Եվրոպացի սենատորի արցախյան բացահայտումները

Միշտ զգուշավոր եվրոպացի սենատոր Յորիս Պորշեն, ով առաջին անգամ է Արցախում, իրեն ապահով է զգում, առանց որևէ վերապահումների։ Ծանոթանալով մեր երկրին, արցախյան հակամարտությանն ու առկա մարտահրավերներին, Յորիս Պորշեն խոստովանեց, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը արմատապես տարբերվում է այն սահմանային վեճերից, որ այսօր առկա են Եվրոպայում։ Եվրոպացի պատգամավորը նկատեց, որ արցախյան հիմնախնդիրը խորհրդային ռեժիմի …

Դիտել Ավելին »

Ճախրանք պատերազմում

Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ պայմաններում ապրող Արցախը մարտահրավերների կրկնապատկված չափաբաժնով է ապրում, շատ հաճախ՝ զրկանքներով ու խոչընդոտներ հարթելով: Սակայն դա երբեք չի թուլացնում ճախրելու նրա կամքն ու ուժը: Օրերս Ստեփանակերտում կայացած օդային փառատոնի մասին պատմող ,,Ճախրանք պատերազմում,, ֆիլմը, հենց այդ գաղափարի շուրջ է:

Դիտել Ավելին »