Գլխավոր / Ուղեգիծ (էջ 3)

Ուղեգիծ

ԱԺ նիստ ԱՀ նախագահի մասնակցությամբ

ԱԺ նիստը՝ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարարի և նախարարների մասնակցությամբ գումարվել է օրվա երկրորդ կեսին: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱՀ նախագահը և գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին: Հնչել են էլեկտրաէներգիայի սակագնի, կենսաթոշակների ավելացմանը, շրջկենտրոններում գազաֆիկացման ծրագրերի շարունակականությանը, դպրոցաշինությանը, փախստականների բնակարանային ապահովմանը, Հադրութ քաղաքում ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, …

Դիտել Ավելին »

Ավոյի 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո

Այս օրերին հանրապետությունով մեկ ընթանում են ՀՀ և ԱՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 60-ամյակին նվիրված տարաբնույթ միջոցառումներ: Մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած մեծարանքի ու խոնարհումի երեկոն պաշտոնական բնույթի էր, որին մասնակցում էր նաև Հանրապետության նախագահը: Լեգենդար հրամանատարի մարդկային ու ռազմական որակների շուրջ հիշողություններն ամենայն անկեղծության մթնոլորտում են մտաբերվել:

Դիտել Ավելին »

Հայկական երկու պետությունների սոցիալական ոլորտների փոխգործակցության ընթացքը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին:

Դիտել Ավելին »

Այսօր Ավոն կդառնար 60 տարեկան

Այսօր ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-րդ տարեդարձն է։ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի միջնակարգ դպրոցում, կազմակերպվեց հուշ ցերեկույթ, որտեղ գեղարվեստական համարներով ելույթ ունեցան դպրոցի սաները։ Այսօր նրան հիշում ու մեծարում են։Ծնունդդ շնորհավոր, Ավո։

Դիտել Ավելին »

Միասնության արդյունքը՝ թվերով ու ծրագրերով

Ինչ է արվել Հեռուստամարաթոն-2016-ի ընթացքում հավաքագրված գումարներով, ում երազանքներն են կյանքի կոչվել և ովքեր են երազանքների իրականացման շեմին՝ սպասելով Հեռուստամարաթոն-2017-ի արդյունքներին: Արդեն որերորդ տարին՝ Գովաբանության օրվան ընդառաջ համայն հայության ուշադրությունը կենտրոնանում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, որտեղ տեղի է ունենում ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող հեռուստամարաթոնը՝ գումար հանգանակելով Արցախում և …

Դիտել Ավելին »

Ալֆորվիլ-Բերձոր բարեկամություն

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորը բարեկամական կապ հաստատեց Ֆրանսիայի Աlֆորվիլ համայնքի հետ։ Միշել Ժերշինովիչը և Արտյոմ Սարիբեկյանը հռչակագիրը ստորագրեցին տեսակապի միջոցով, որին հետևում էր նաև նախագահ Բակո Սահակյանը, ով աշխատանքային այցով այս օրերին գտնվում է Ֆրանսիայում։ Ալֆորվիլի 45 հազար բնակիչներից 8 հազարը հայկական ծագում ունեն, որոշ փողոցներ էլ անվանակոչված են հայ նշանավոր …

Դիտել Ավելին »

Լրագրությունն ու պատերազմը

<<Ճամփորդ>> հասարակական հիմնադրամն իր երրորդ սեմինարը, որը նվիրված է լրագրությանը պատերազմական իրավիճակում, կազմակերպել էր Արցախում։ Կարևորելով լրագրողի գործունեությունն արտակարգ իրավիճակներում, հիմնադրամի խորհուրդը ընտրեց <<Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակում>> թեման, քանի որ նման իրավիճակներում լրագրողն այն կամուրջն է, ով կապում է հասարակության զինվորի, իշխանության ու աշխարհի հետ։

Դիտել Ավելին »

“Վիտալի Գրիգորյանց” հիմնադրամի ծրագրերն Արցախում

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ և ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին: Նույն օրը Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը և ծանոթացել կենտրոնի աշխատանքային պայմաններին:

Դիտել Ավելին »

Բոլորս դեպի «Եվրատեսիլ» մրցույթ՝ Միշային աջակցելու

Նոյեմբերի 26-ին բոլորս աջակցենք «Եվրատեսիլ» միջազգային մանկական մրցույթի մեր մասնակցին՝ Միշային՝ աղոթքով ու քվեարկությամբ: Այս մրցույթին մեր երկրորդ մասնակցությունն է և մեր սպասելիքները դարձյալ հաղթական են:

Դիտել Ավելին »