Գլխավոր / Ուղեգիծ (էջ 30)

Ուղեգիծ

Երկու խորհրդարանների փոխգործակցություն

Արցախի և Հայաստանի խորհրդարանների համագործակցության շրջանակներում Ստեփանակերտում է ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը։ Այս անգամ հանդիպումը երկու խորհրդարանների հանձնաժողովների նախագահների ու խմբակցությունների ղեկավարների ձևաչափով է ընթացել։ Հանդիպումների ընթացքում հանձնաժողովներն ու խմբակցությունները քննարկել ու հստակեցրել են երկու հայկական պետություններում առկա ոլորտային խնդիրները։

Դիտել Ավելին »

,,Իմ սփռված մեծ ընտանիք,, ֆիլմի արցախյան պրեմիերան

Երեկ Ստեփանակերտում կայացել է ռեժիսոր և սցենարիստ Աննա Դերձակյանի ,,Իմ սփռված մեծ ընտանիք,, ֆիլմի արցախյան առաջնախաղը, որը պատմում է ,,Արմենիա,, առագաստանավի երկամյա շուրջերկրյա ճանապարհորդության մասին: Ֆիլմի շնորհանդեսին ներկա է գտնվել նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը

Դիտել Ավելին »

ԱՀ Ազգային ժողովի վերջին նիստը

Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստն ընթացավ բավական հագեցած օրակարգով։ Փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին ԼՂՀ մի շարք օրենքներում, համապատասխանեցնելով այն սահմանադրական բարեփոխումներին։ Իրավակիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ և ապրիլյան պատերազմի օրերին ի հայտ եկած հարցերի լուծմամբ պայմանավորված, փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին <<Պետական կենսաթոշակների մասին>> …

Դիտել Ավելին »

20 տարի երկրի հետ

Սև և գունավոր մետաղների միջազգային շուկայում աշխատող ,,Վալլեքս,, ընկերությունը 2 տասնամյակ առաջ եկավ Հայաստան ու խոշորածավալ ներդրումներով ու տնտեսական ամբիցիոզ ծրագրերով միանգամից ասել տվեց իր մասին: Ալավերդու 250-ամյա պղնձաձուլական ավանդույթների վերականգնման առաջին պրոեկտը մեծ խթան հանդիսացավ լայնածավալ այլ տնտեսական ծրագրերի իրականացման համար, այդ թվում նաև 15 տարի առաջ Արցախում, որը …

Դիտել Ավելին »

Եվրոպացի սենատորի արցախյան բացահայտումները

Միշտ զգուշավոր եվրոպացի սենատոր Յորիս Պորշեն, ով առաջին անգամ է Արցախում, իրեն ապահով է զգում, առանց որևէ վերապահումների։ Ծանոթանալով մեր երկրին, արցախյան հակամարտությանն ու առկա մարտահրավերներին, Յորիս Պորշեն խոստովանեց, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը արմատապես տարբերվում է այն սահմանային վեճերից, որ այսօր առկա են Եվրոպայում։ Եվրոպացի պատգամավորը նկատեց, որ արցախյան հիմնախնդիրը խորհրդային ռեժիմի …

Դիտել Ավելին »

Ճախրանք պատերազմում

Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ պայմաններում ապրող Արցախը մարտահրավերների կրկնապատկված չափաբաժնով է ապրում, շատ հաճախ՝ զրկանքներով ու խոչընդոտներ հարթելով: Սակայն դա երբեք չի թուլացնում ճախրելու նրա կամքն ու ուժը: Օրերս Ստեփանակերտում կայացած օդային փառատոնի մասին պատմող ,,Ճախրանք պատերազմում,, ֆիլմը, հենց այդ գաղափարի շուրջ է:

Դիտել Ավելին »

Պայքար ահաբեկիչ պետության դեմ

Ադրբեջանի գործողությունները ուրիշ որակում չունեն, դրանք ահաբեկչություն են, որը կանխամտածված կերպով իրագործվում է վախի գործոնը մեծացնելու և այն իր շահերին ծառայեցնելու համար: Այդ երկիրը ահաբեկչությունը որպես մեթոդ` այսօր չէ որ կիրառում է, այն կիրառվել է նաև 90-ականներին և այսօր քաղաքական օրակարգը պետք է ձևավորել իրավիճակին համահունչ։ Վաղուց ժամանակն է, որ …

Դիտել Ավելին »

Ֆորումի երկրորդ օրը

Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը շարունակեց աշխատանքները, որը քննարկման էր դրել հայկական զույգ հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները և ըստ այդմ անհրաժեշտ քայլերը: Ֆորումի մասնակիցները անդրադարձել են նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերին, որի արդյունքում հայկական կողմը մարդկային կորուստներ էր ունեցել:

Դիտել Ավելին »

Բիզնես թրեյնինգ երիտասարդների համար

,,Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում,, ՀԿ մշտապես հանդես է գալիս տարաբեր ծրագրերով: Այս անգամ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ կազմակերպել է բիզնես թրեյնինգ երիտասարդների համար, որի նպատակն է խթանել երիտասարդների բիզնես նախաձեռնողականությունը: Ծրագրին մասնակցել են 20-ից ավելի երիտասարդներ: Թրեյնինգը կտևի յոթ օր:

Դիտել Ավելին »

Մարաթոնյան վազքը գերազանցող Թելման

ԱՄՆ-ից ժամանած լեռնագնաց Թելմա Ալթունը առաջին անգամ է Արցախում իրականացնելու իր մարաթոնյան վազքը: Հայրենիքում արշավորդուհին 280կմ կվազի՝ Վարդենիսից-Հադրութ: Ծրագիրը նաև բարեգործական բնույթ է կրում: Հավաքված միջոցներն օգտագործվելու է նպատակային: Թելմայի հետ Արցախում է նաև «Հայ լեռնագնացների ընկերություն» ՀԿ Լոս Անջելեսի մասնաճյուղի հիմնադիր Ռոբերտ Ասսարյանը, ով աջակցել և Ալթունի երազանքը իրականություն …

Դիտել Ավելին »