Գլխավոր / Ուղեգիծ (էջ 4)

Ուղեգիծ

Լևոն Մնացականյանն այցելել է արտգործնախարարություն

Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ։

Դիտել Ավելին »

Հանդիպումներ արտգործնախարարությունում 25–ամյակի առիթով

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ և պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ ։ Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում Արցախի ներկայացվածությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարբեր մակարդակներով Արցախի միջազգային համագործակցության …

Դիտել Ավելին »

Խորհրդակցություն ԱՀ արտգործնախարարությունում

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում արտերկրում Արցախի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ներկայացրել են դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները նստավայր երկրներում։ Խորհրդակցության արդյունքներով Մասիս Մայիլյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։

Դիտել Ավելին »

Բարեփոխումներ հարկային համակարգում

Չնայած 2010 թվականից բարեփոխումներ են իրականացվում Արցախի  հարկային համակարգում, այդուհանդերձ ոլորտում առկա են լուծման կարոտ հարցեր ու թերություններ, թե օրենսդրական, և թե վարչարարական դաշտում։ Հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգը շրջանառության մեջ էր  դրվել հանրային քննարկում ապահովելու համար, հուլիսի 16-ին ֆինանսների նախարարի գլխավորությամբ ամփոփվեցին աշխատանքները։ Առաջարկությունները ընդունվելուց  հետո կներկայացվեն կառավարության հաստատմանը։

Դիտել Ավելին »

Նոր համայնքային կենտրոն Քռասնիում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել “Հայաստան” համահայկական հիմնադրամին նախագծի իրականացման համար:

Դիտել Ավելին »

Արտգործնախարարի աշխատանքային հանդիպումները

Հուլիսի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։ Այնուհետև Մասիս Մայիլյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին, ովքեր ավանդական ճանաչողական այցով Արցախ էին ժամանել ամառային փորձուսուցման ծրագրի շրջանակներում։

Դիտել Ավելին »

Սոցիալական ոլորտի հարցերը՝ պետնախարարի հանդիպումներում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին ընդունել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին և ՀՀ Սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանին:

Դիտել Ավելին »

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի աշխատանքային այցը Արցախ

ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային ճանաչողական այցով գտնվում է Արցախում: Նա մի շարք հանդիպումներ է ունեցել արցախյան գործընկերների հետ, ինչպես նաև ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարարի հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր:

Դիտել Ավելին »

Պետնախարարի օրվա պաշտոնական հանդիպումները

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր շարք հանդիպումներ է ունեցել ՀՀ ժամանած նախարարական պատվիրակությունների հետ: Առավոտից նա մասնակցել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների և ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների պաշտոնական պատվիրակությունների համատեղ աշխատանքային խորհրդակցությանը և երկու գործընկեր կառույցների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: Հաջորդիվ՝ Գրիգորի Մարտիրոսյանը ընդունել …

Դիտել Ավելին »

Օրակարգում՝ անկորուստ բերքահավաք

Հուլիս 10-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ու ԱՀ  գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նորանշանակ ղեկավար Տիգրան Ծատրյանը շրջայց են կատարել Մարտունու շրջան, հետևել բերքահավաքի, մթերման աշխատանքներին, ծանոթացել առկա խնդիրների հետ: Ամարասում Ժիրայր Միրզոյանը ամփոփեց շրջայցը, անդրադառնալով մինչ օրս իրականացված բերքահավաքի աշխատանքներին, կորուստներին ու արձանագրված ցուցանիշներին։

Դիտել Ավելին »