Գլխավոր / Ուղեգիծ (էջ 5)

Ուղեգիծ

Անվանական գորգերի վերադարձն Արցախ

Երեկ և այսօր Գանձասարում և Ստեփանակերտում տեղի է ունեցել բարեգործական նախագծով հայկական ձեռագործ գորգերի հանձնման արարողություն: Գաղափարակիրը Վենետիկի սբ աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն է: Գանձասարի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողության մասնակցել է նաև հանրապետության նախագահը:

Դիտել Ավելին »

ՀՀ ԱԺ պատգամավորների դասախոսություններն ԱրՊՀ-ում

Արցախ այցելության շրջանակներում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ, Ղարաբաղյան հակամարտությանն ու մեր պետականաշինությանը վերաբերող դասախոսություններով հանդես են եկել ԱրՊՀ-ում։ Նման հանդիպումները կարևորվում են նրանով, որ հնարավորություն են տալիս ուսանողներին հարստացնել մասնագիտական հմտությունները։

Դիտել Ավելին »

Եվրոպայի արցախցի չեմպիոնը

Հոկտեմբերի 13-14-ին Լեհաստանում կայացած Եվրոպայի 31-րդ բաց առաջնության մասնակից 26 երկրների թվում էր նաև Հայաստանը, որի կազմի մեջ հանդես եկավ մեր համերկրացիև Արթուր Առուշանյանն ու Արցախ բերեց հաղթանակի հերթական գավաթը, երրորդ անգամ արժանանալով կիոկուշին կարատեի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: Իսկ 2015 թվականին նա դարձել էր կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն։

Դիտել Ավելին »

ԱՀ արտգործնախարարը և օմբուդսմենը պատասխանել են Բրյուսելի փորձագետների հարցերին

Այսօր Բրյուսելում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ոչ կառավարական կազմակերպության հրավիրած կլոր սեղանի հյուրերն էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ովքեր բանախոսել են պաշտոնական, փորձագիտական և իրավապաշտպան հանրության ներկայացուցիչների լսարանում։ Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել «ԵՄ-Արցախ համագործակցության հեռանկարները՝ որպես ներդրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության …

Դիտել Ավելին »

«Դադիվանք» վավերագրական ֆիլմի առաջնախաղը

Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտում կայացավ «Անցյալ կատարյալ» ֆիլմաշարի երկրորդ՝  «Դադիվանք» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի հեղինակ Ռիտա Շառոյանն առաջին անգամ Դադիվանքը տեսնելուց հետո որոշեց՝ այդ հրաշքը, գոնե ֆիլմի տեսքով, պետք է հասանելի դառնա հնարավորինս շատ մարդկանց։

Դիտել Ավելին »

Ֆլանդրիա Արցախ բարեկամության նոր կամուրջ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Բրյուսել քաղաքում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ և ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ձեւավորել այս խումբը, նշելով, որ այն՝ որպես Ֆլանդրիայի ու Արցախի միջեւ անկեղծ …

Դիտել Ավելին »

Պաշտոնական ընթրիք ԱՀ նախագահի մասնակցությամբ

ԱՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Բելգիայի թագավորություն կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին Բրյուսելի «Հայ տանը»  մանակցել է Եվրոպայի հայերի համագումարի հրավիրած պաշտոնական ընթրիքին, որին ներկա էին նաև Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա, ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը:

Դիտել Ավելին »

Կայացել է Եվրոպայի հայերի 4-րդ համագումարը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Հոկտեմբերի 18-ին Նախագահ Սահակյանը մասնակցել է 4-րդ Եվրոպական հայկական համագումարի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Նախագահն արժևորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու …

Դիտել Ավելին »

Արցախի զարգացման 2017-2020թթ. տեսլականը

Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթներին: Իր ելույթում Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացվելիք աշխատանքների կարևորագույն ուղղություններն ու առաջադրանքները: Երկրի ղեկավարն անդրադարձել է պետականաշինության, բանակաշինության, անվտանգության և հասարակական կարգի պահպանման, արտաքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական, մշակույթի, սպորտի, առողջապահության, ժողովրդագրության, զբոսաշրջության և …

Դիտել Ավելին »

Կենտրոնական պաշտպանական շրջանը 25 տարեկան է

Հոկտեմբերի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է կենտրոնական ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի կազմավորման տարեդարձին նվիրված տոնական միտինգին։ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը այսօր դարձավ 25 տարեկան։ Զորամասում այսօր մարդաշատ էր՝ ազատամարտիկներ,դպրոցականներ,զորամասի նախկին զինծառայողներ։ Լեգենդար պաշտպանականը առայսօր ԶՈՒ-ի ամենամարտունակներից է։

Դիտել Ավելին »